Հայփոստը մշակել է փոստային կապի միջոցով դեղերի ստացման ընթացակարգը

Լուրեր

12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Բոլորը

Այսուհետ քաղաքացիները կարող են ստանալ թույլատրելի քանակի դեղեր պարունակող առաքանիները՝ տարին մեկ անգամ, ոչ ավել քան 5 անվանում, յուրաքանչյուրից մինչև 3 սպառողական փաթեթ չափաքանակով, «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքներում։

«Նոր օրենքի համաձայն՝ դեղորայքը ներմուծող քաղաքացու տվյալները` անձնագրային և ՀԾՀ, պետք է գրանցվեն համապատասխան բազաներում: Այսուհետ «Հայփոստ» ընկերությունը լիազորված է քաղաքացիներից հարցման միջոցով անհրաժեշտ տվյալները ստանալուն պես դեղորայքի թույլատրելի խմբաքանակն ուղարկել իր բաժանմունքներ, որտեղից քաղաքացիները դրանք կստանան։ Միևնույն ժամանակ «Հայփոստ» ընկերությունը սահմանված կարգով կծանուցի դեղորայք ստացող իր հաճախորդներին, թե մինչև երբ կգործի տվյալ քաղաքացու կողմից միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղերի ներմուծման տարեկան սահմանափակումը», – ասված է «Հայփոստ»-ի հաղորդագրությունում:

«Եթե առաքանին ներառում է 5 անվանում և/կամ յուրաքանչյուր անվանումից 3 սպառողական փաթեթից ավելի դեղորայք, ապա ՀՀ մաքսային ծառայությունը կարող է այն տրամադրել քաղաքացուն միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված՝ դեղերի ներմուծման հավաստագրի ներկայացման պարագայում», – ընդգծում է ընկերությունը։ Հաճախորդի ցանկության դեպքում «Հայփոստ»-ն ինքը կարող է նրա փոխարեն դիմել Առողջապահության նախարարություն և թույլտվություն ստանալու դեպքում առաքել տվյալ դեղը բաժանմունք։

Առողջապահության նախարարությունը թույլատրում է քանակը գերազանց գրանցված կամ չգրանցված դեղերի ներմուծումը այն դեպքում, եթե դրանք կամ դրանց համարժեքները բացակայում են Հայաստանի դեղագործական շուկայում։