Բաքվում Իլհամ Ալիևն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր աշխատանքային այցով Ադրբեջանում է։ Նա մասնակցելու է Բանակային միջազգային խաղերի «Ծովային գավաթի» բացման արարողությանը։ Այցի ընթացքում Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությանն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում իր խոսքում Ալիևն ասել է, որ ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի, այդ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանից Հայաստան 400 տոննա ռազմական նշանակության բեռների մատակարարման առթիվ։

«Զրույցի ընթացքում մենք քննարկել ենք հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային խնդիրների հետ։ Վաղը Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը կմեկնարկի ՌԴ։ Համոզված եմ, քննարկումները, որոնք կանցկացվեն արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, օգտակար կլինեն։ Նրանք կքննարկեն մեր հարաբերությունների դինամիկան, ինչպես նաև կապերի զարգացման նախադրյալները։ Այնպես, որ ընթանում է երկխոսություն, և ես ուրախ եմ, որ նորից մեզ այցելել եք»,- ասել է Ալիևը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ իր հերթին ասել է Ադրբեջան այցը առիթ է քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը։

«Ինձ համար Ադրբեջան այցը միշտ լավ առիթ է մտքերով փոխանակվելու, տարածաշրջանային անվտանգության և իհարկե, մեր ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը քննարկելու համար։ Ցավոք սրտի, համավարակը, որը ամբողջ աշխարհում է, իր հետքն է թողել մեր համագործակցության պլանների վրա։ Բայց ես համոզված եմ, որ այսօր իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ կքննարկենք, ինչպես հետ բերել համավարակի հետևանքով կորցրածը և մտնել այն ռեժիմի մեջ, որին  մինչև այսօր  հասել ենք»,- ասել է Սերգեյ Շոյգուն։

Նշենք նաև, որ վաղն էլ պաշտոնական այցով Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

Էմմա Չոբանյան