Ասադը հանձնարարել Է Սիրիայի նոր կառավարություն կազմել
Քաղաքականություն
25.08.2020 | 20:00Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հուսեյն Առնուսին, որը հունիսի 11-ից կատարում Է երկրի նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները, հանձնարարել Է կազմել նոր կառավարություն. գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սիրիայի SANA պետական գործակալությանը:
«Նախագահ Ասադն ստորագրել Է թիվ 210 հրամանագիրը, որին համապատասխան Հուսեյն Առնուսին հանձնարարել Է կազմել Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների նոր կաբինետ»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ: