40 հյուրով հարսանիք, առանց դիմակի եթեր ու հեռավար դասեր. ի՞նչ կփոխվի Պարետի նոր որոշումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Կորոնավիրուսի 6 հազարից էլ պակաս ակտիվ դեպք ունեցող Հայաստանում դեռ շարունակում են գործել տարբեր ոլորտներին առնչվող մի շարք սահմանափակումներ։ Այսօրվանից ուժի մեջ մտած՝ Պարետի նոր որոշմամբ դրանցից մի քանիսն արդեն փոփոխության է ենթարկվել։ Factor.am-ն առանձնացրել է ամենաուշագրավներն ու լսել ոլորտի փորձագետների կարծիքը։

Այսպիսով, վերջապես հայտնի է, թե երբ աշակերտներն ու ուսանողները կկարողանան դասի գնալ։ Այսպես, դպրոցներում դասերը սեպտեմբերի 15-ից են մեկնարկելու, իսկ ահա բուհերում՝ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի դեպքում ուսումնական գործընթացը՝ հիբրիդային է լինելու, այսինքն՝ հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներով։ Միաժամանակ, պահպանվելու են արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների գործունեության սահմանափակումները։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գտնում է, որ ուսումնական հաստատությունները վերաբացելու գործընթացը կարելի էր փուլ առ փուլ կատարել, այլ ոչ միանգամից։ Կրթության փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ դասերի վերսկսելուց հետո տրանսպորտային համակարգն ավելի է ծանրաբեռնվելու, ինչն էլ դժվարացնելու է հակահամաճարակային կանոնների պատշաճ պահպանումը։ Դրա համար առաջարկում է, որ առավոտյան ժամերին լինեն տեսական դասերը, իսկ ցերեկը՝ գործնական։

Պարետի՝ այսօրվանից ուժի մեջ մտած որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել նաև հեռուստատեսության ոլորտի աշխատակիցների համար։ Այսուհետ դիմակ կարող են չդնել այն հեռուստահաղորդավարները, որոնք հեռարձակման ժամանակ տաղավարում մենակ են, ինչպես նաև սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ պահանջ էր դրվել, որ ԶԼՄ ներկայացուցիչները եթերում դիմակ դնեն։ Ոստիկանությունն անգամ որոշ հեռուստաընկերությունների խմբագրություններ էր հասել՝ այն բանից հետո, երբ հաղորդավարներն առանց դիմակի եթերում էին հայտնվել։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Factor tv-ի հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, եթերում դիմակ դնելու պահանջն ավելի շատ իրազեկող բնույթ ունի։ Մարդիկ տեսնում են, որ իրենց սիրելի հաղորդավարները դիմակ են դնում, ինչը հոգեբանական ազդեցություն է ունենում նրանց վրա և ոգևորում, որ իրենք էլ դիմակ դնեն։

Իսկ ահա Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարյանը գտնում է, որ վաղուց արդեն ժամանակն է դադարեցնել եթերային «դիմակահանդեսը»։ Ըստ նրա՝ այն քարոզչական խնդիրը որ լուծվում էր եթերը «դիմակահանդեսով լցնելով», հակառակ ազդեցությունն ունեցավ, քանի որ հաղորդումների մասնակիցների մեծ մասը ցույց էր տալիս՝ ինչպես չի կարելի դիմակ դնել։

Պարետի նոր որոշումը փոփոխություններ է մտցրել նաև հանրային սննդի ոլորտում։ Ռեստորաններում այսուհետ կենդանի երաժշտություն կթույլատրվի, սակայն միայն բացօթյա տարածքներում։ Կթույլատրվեն նաև պարեր, ժամանցի և զվարճանքի այլ գործողություններ։ Ու թեպետ մեկ սեղանի շուրջ նախկին 8 անձի փոխարեն մինչև 5 անձ կկարողանա նստել, հարսանիքների ու հանդիսավոր միջոցառումների ժամանակ նրանց թիվը կսահմանափակվի 40-ով։

Հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ Պարետի այս որոշումը լավ հաշվարկված չէ․ «Բացօթյա վայրերում 40 հոգի թույլ տալը շատ անտրամաբանական է, որովհետև թե՛ փակ սրահներն են մեծ, թե՛ բացօթյաները, որոնք թույլ են տալիս հանգիստ 80-120 հոգի տեղավորել, իսկ մեզ մոտ հանրապետությունում միջոցառումներին, միջինում, 80-120 հոգի է մասնակցում։ Տրամաբանական կլիներ խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ և քանակը համապատասխանեցնել մինիմալին»։

Փորձագետի խոսքով՝ ռեստորանային շուկան, համապատասխան որոշումներն այդպես էլ չստանալով, ինքնակարգավորվում է, քանի որ նույնիսկ նախկինում գործող որոշումների ժամանակ մարդիկ շարունակում էին ընտանեկան միջոցառումները թաքուն կազմակերպել։ Ըստ նրա՝ շրջանառության ու զբաղվածության առումով ռեստորանները հետընթաց են ապրել և այժմ դժվարությամբ են վերականգնվում։

Պարետատան նոր որոշումներն այքանով չեն սահմանափակվում։ Դրանց համաձայն՝ այսուհետ հնարավոր կլինի նաև թանգարաններ ու գրադարաններ այցելել՝ առավելագույնը 20 անձից բաղկացած խմբով, պարտադիր դիմակով։ Դիմակ դնելը կշարունակի պարտադիր լինել նաև հանրային փակ տարածքներում, հանրային տրանսպորտում ու տաքսիներում, աշխատավայրում։

Արդյոք այս սահմանափակումներն առաջիկայում կվերացվե՞ն, թե՞ ավելի կխստացվեն, մեծապես կախված է երկրի կորոնավիրուսային իրավիճակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան