Խոսքը Միջերկրականի և ոչ թե Սևանա լճի մասին է․ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի՝ Հունաստանին ու Կիպրոսին սատարող հայտարարությանը

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ Հունաստանին ու Կիպրոսին սատարող հայտարարությանը։

«Հայաստանը, որը համարձակվում է հայտարարություն անել Արևելյան Միջերկրականի հետ կապված, աշխարհի աշխարհագրության մեջ և այնտեղ իր տեղի հետ կապված սխալ ընկալում ունի։ Այստեղ խնդիրը Արևելյան Միջերկրականի մասին է, ոչ թե Սևանա լճի։ Սևրի պայմանագրի մասին վերջին սադրիչ  հայտարարություններից հետո, Հայաստանը այս անգամ Արևելյան Միջերկրականի մասին է կարծիք հայտնում, որը անպատասխանատվության օրինակ է»,- ասել է Աքսոյը։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքից։

Աքսոյը նաև նշել է, որ ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո Հայաստանը, որը ելք չունի դեպի ծով, իրեն արժանի է համարում խոսել Արևելյան Միջերկրականի մասին, ցույց է տալիս  այն հակաթուրքական դաշինքը, որը փորձում են ձևավորել։

«Անկախ ամենից, Թուրքիան կշարունակի պաշտպանել իր և կիպրացի թուրքերի իրավունքները Արևելյան Միջերկրականում։ Ոչ մի դաշինք չի կարող դրան խանագարել։ Նրանք, ովքեր այլ կերպ են մտածում, պատմությունից դասեր չեն քաղել»,- ասել է Աքսոյը։ Նա նաև հավելել է, որ  Թուրքիան իր բոլոր հնարավորություններով միշտ կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ապօրինի ու սադրիչ գործողություննեևի վերաբերյալ։

«Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը: Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

 

Էմմա Չոբանյան