Փաշինյանը բազմիցս խոստացել է, որ ժողովրդի ձայնը լսելու է․ նա Ամուլսարի հարցում պարտավոր է լսել. Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

-Պարոն Գորգիսյան, երեկ խորհրդարանի արտահերթ նիստում արտակարգ դրության ռեժիմը 5-րդ անգամ երկարաձգվեց, ինչպես նաև՝ ձեր խմբակցության ներկայացրած նախագիծը, որով որոշակի կարգավորումներ էին արվելու և արտակարգ դրությունը երկարացնելու կարիք չէր լինի, փաստորեն, չընդունվեց։ Սպասո՞ւմ էիք նման արձագանքի։ Եվ ընդհանուր առմամբ, այս երկարաձգումն ի՞նչ կարող է տալ։

-Գործնականում արտակարգ դրություն, որպես այդպիսին, մենք չունենք։ Ամեն ինչ բաց է․ մարդիկ գնում են աշխատանքի, սրճարաններ, հանգստի վայրեր, վայելում են ամառը։ Միայն դա անում են դիմակներով։ Դա կարելի էր նաև այլ օրենքներով կարգավորել, որպեսզի ՀՀ անվան դիմացից «արտակարգ դրություն» բառերը դուրս գային։ Դա կարող էր նպաստել Հայաստանը տարբեր երկրների սև ցուցակներից հանելուն։ Բայց, ցավոք սրտի, պարետատունը տարբերություն չտեսավ՝ արտակարգ դրությամբ ենք դա անում, թե օրենքներով։ Ընդ որում, նշենք, որ արդեն 5-րդ ամիսն է ու հենց Ավինյանը, վարչապետը խոսում էին այն մասին, որ կարող են այլ օրենքներով անել նման բաներ։ Բայց այդ օրենքներն այդպես էլ մնացին։ Կառավարությունն ալարեց աշխատել, փոխարենը երկրի միջազգային վարկանիշը գնալով անկում է ապրում, որովհետև մենք չենք կարողանում համավարակը բերել կառավարելի վիճակի։

-Ամուլսարի հարցը շարունակում է օրակարգում մնալ, իշխանությունն էլ շարունակում է լռել այս հարցի առնչությամբ։ Մյուս կողմից էլ «Լիդիան» ընկերությունը տեսանյութ է տարածել՝ հայտարարելով, որ շարունակելու է աշխատանքներ իրականացնել Ամուլսարի տարածքում։ Ի՞նչ է սա նշանակում։

-Սա նշանակում է, որ կառավարությունը հերթական անգամ խաբեց ժողովրդին։ Երբ քարոզարշավ էր, Փաշինյանն այցելեց այնտեղի ժողովրդին և խոստացավ, որ մինչև չլինեն ապացույցներ, որ Ամուլսարի շահագործումն անվտանգ է լինելու, թույլ չի տալու հանքի շահագործում։ Հետո կարծեմ 300 մլն եվրո ծախսվեց «Էլարդի» եզրակացության վրա, հետո պարզվեց, որ դա այն եզրակացությունը չէր, որին սպասում էինք բոլորս։ Դա ընդամենը փաստաթղթերի ուսումնասիրություն էր և ոչ՝ տեղանքի ուսումնասիրություն։ Կրկին ականատես ենք լինում հին մեթոդների կիրառմանը, երբ պետական, քաղաքացիների, ազգային շահը ստորադասվում է ինչ-որ ընկերության կամ անհատների շահին։

-Հայտնի դարձավ նաև, որ ՎԶԵԲ-ը դադարեցնում է ներդրումն Ամուլսարի ծրագրում, և «Լիդիանը» հայտարարել է, որ դա տեղի է ունեցել Հայաստանում տևական ապօրինության արդյունքում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ապօրինության մասին է խոսում։  

-Եթե կա ապօրինություն՝ «Լիդիան» ընկերությունը կարող է դիմել բոլոր միջազգային ատյաններին, դատարաններին և վիճարկել այդ ապօրինությունները։ Բայց ես կարծում եմ, որ որևէ ապօրինություն չկա։

-Բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հայտարարել է՝ սարը գնում է Երևան։ Ստացվում է, որ ի պաշտպանություն Ամուլսարի որոշակի քայլեր Երևանում են նաև իրականացվելու։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ ճանապարհով այս խնդիրը կհանգուցալուծվի։

– Փաշինյանը բազմիցս խոստացել է, որ ժողովրդի ձայնը լսելու է, և եթե նա հերթական անգամ չխաբի քաղաքացիներին, փորձի իր խոսքի տերը լինել, նա Ամուլսարի հարցում պարտավոր է ուղղակի լսել ժողովրդին։ Հեղափոխությամբ և ժողովրդի պահանջով իշխանության եկած ուժը և անձն իրավունք չունի այսքան շուտ մոռանալ՝ ինչպես է նա եկել իշխանության, և մոռանալ իր խոստումները, որ այսուհետ ժողովուրդն է ամեն ինչ որոշելու ՀՀ-ում։

 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մերի Մարտիրոսյան