Այն ամենը, ինչ հայտնի է ռուսական «Սպուտնիկ V»  պատվաստանյութի մասին. CNN

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Երեքշաբթի օրը Ռուսաստանը ցարմացրեց շատերին, երբ հայտարարեց աշխարհում առաջին կորոնավիրուսային պատվաստանյութի գրանցման մասին: Նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ իր դուստրն արդեն պատվաստվել է: Այդուհանդերձ, կլինիկական փորձարկումները դեռ պետք է ավարտին հասցվեն, իսկ փորձագետները թերահավատորեն են մոտենում պատվաստանյութի այդքան արագ գրանցմանը,- գրում է  CNN-ը:

Ի՞նչ գիտենք ռուսական պատվաստանյութի մասին

Պատվաստանյութը մշակվել է Մոսկվայի Գամալեայի ինստիտուտի կողմից՝ «Ուղղակի ներդրումներ» ռուսական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Պատվաստանյութը կոչվում է «Սպուտնիկ V» (Sputnik V)`ի պատիվ 1957-ին ԽՍՀՄ-ի՝ տիեզերք արձակած առաջին արբանյակի:

Գիտնականները ամիսներ շարունակ աշխատել են մարդկանց վրա պատվաստանյութի փորձարկումների ուղղությամբ, սակայն մինչ օրս չեն հրապարակել տվյալներ և չեն սկսել վճռական 3-րդ փուլի փորձարկումները, որը սովորաբար նախորդում է հաստատման փուլին:

Չորեքշաբթի օրը հայտարարվեց, որ սկսվել են 3-րդ փուլի աշխատանքները, որին մասնակցում են ավելի քան 2000 կամավոր Ռուսաստանից, Մերձավոր Արևելքից և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներից: Սովորաբար փորձարկման այս փուլում ներառվում են տասնյակ հազարավոր մարդիկ:

ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության (FDA)  նախկին հանձնակատար Սքոթ Գոթլիեբը երեքշաբթի օրն ասաց, որ մինչ այժմ փորձարկման այս փուլում ներգրավվել է նույնքան մարդ, որքան առաջին փուլում, որին ավելի քիչ մարդ է սովորաբար մասնակցում և ուսումնասիրվում է պատվաստանյութի անվտանգությունը:

Արդյոք ռուսական պատվաստանյութն անվտա՞նգ է

Կարճ պատասխանենք՝ չգիտենք: Ռուսաստանը չի տրամադրել որևէ գիտական տվյալ իր պատվաստանյութի փորձարկման վերաբերյալ, իսկ CNN-ին չի հաջողվել ստուգել դրա անվտանգության կամ արդյունավետության վերաբերյալ պնդումները: Այնուամենայնիվ, Ռուսաստանն ասում է, որ իր պատվաստանյութն անցել է 1-ին և 2-րդ փուլերի փորձարկումները, որոնք ավարտվել են օգոստոսի 1-ին:

1-ին փուլում սովորաբար շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, թե արդյոք պատվաստանյութն անվտա՞նգ է, և արդյոք այն առաջացնո՞ւմ է իմունային պատասխան փոքր թվով մարդկանց մոտ:

«Մենք որևէ տեղեկություն չունենք պատվաստանյութի անվտանգության մասին»,- CNN-ին ասել է Նոթհինգեմի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Քեյթ Նիլը:

Ռուսաստանը պնդում է, որ 1-ին և 2-րդ փուլերի փորձարկումների ժամանակ կամավորներն իրենց լավ են զգացել պատվաստանյութը ստանալուց հետո և չեն ունեցել անկանխատեսելի կամ անցանկալի կողմնակի բարդություններ:

Նիլն ասում է, որ հետազոտողները դժվար թե հայտնաբերեին Գամալեայի  կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութի հետ կապված որևէ հազվագյուտ կողմնակի բարդություն:

«Եթե կողմնակի բարդությունները հազվադեպ են, դուք չեք իմանա դրանց մասին առանց լայնամասշտաբ փորձարկումների,», – հավելել է նա:

«Ես չէի ընդունի այն [պատվաստանյութը], իհարկե, առանց կլինիկական փորձարկման», – ասել է Գոթլիեբը CNN- ին:

Արդյո՞ք պատվաստանյութը արդյունավետ է

Քանի դեռ չկան հստակ տվյալներ և 3-րդ փուլի փորձարկումների արդյունքները, Ռուսաստանը չի ապացուցել աշխարհին «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը:

«Կարծում եմ, որ այն գոնե հակամարմիններ է արտադրում: Մենք դեռ չգիտենք՝ այն պաշտպանո՞ւմ է մարդկանց վարակից, թե՝ ոչ»,- CNN-ին ասել է Նիլը:

Ռուսաստանը հայտնել է, որ իրենք ստեղծել են ադենովիրական վեկտորի պատվաստանյութ: Ադենովիրուսներն առաջացնում են սովորական մրսածություն, բայց Covid-19-ի դեմ պատվաստանյութերում դրանք թուլանում և փոփոխվում են՝ առաջացնելով գենետիկական նյութ, որը կոդավորում է նոր կորոնավիրուսի սպիտակուցը: Դրանից հետո մարմինն արտադրում է այդ սպիտակուցը և կարող է առաջացնել իմունային պատասխան դրա դեմ, բայց այս  մեթոդը կարող է խնդիրներ առաջացնել:

«Սպուտնիկ V»-ի ստեղծողները նշում են, որ պատվաստանյութն առաջացրել է «ուժեղ հակամարմին և բջջային իմունային պատասխան»: Այս մասին ասված է պատվաստանյութի պաշտոնական կայքում:

«Ներկայիս կլինիկական փորձարկումների մասնակիցներից ոչ մեկը պատվաստանյութ ստանալուց հետո չի վարակվել Covid-19-ով»,-ասվում է հայտարարության մեջ:

«Պարզ չէ, թե որքան արդյունավետ կլինի ռուսական պատվաստանյութը, և արդյոք մարդիկ ունե՞ն որոշակի իմունիտետ ադենովիրուսի նկատմամբ», – CNN- ին ասել է Գոթլիեբը:

Ռուսական պատվաստանյութի մասին նմանատիպ մտահոգություն է հայտնել նաև ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչին:

«Հուսով եմ, որ ռուսները իսկապես ապացուցել են, որ պատվաստանյութը անվտանգ և արդյունավետ է: Ես լրջորեն կասկածում եմ, որ նրանք դա արել են»,-  ասել է հայտնի համաճարակաբանը ABC News-ի  թղթակցին՝ National Geographic-ի համար պատրաստվող նյութի շրջանակներում:

Ինչպե՞ս Ռուսաստանին հաջողվեց այսքան արագ պատվաստանյութ ստանալ

Ապրիլին Ռուսաստանում ընդունվեց մի օրենք, ըստ որի, կարիք չկար, որ հաստատումից առաջ պատվաստանյութը փորձարկվի 3-րդ փուլում:

Պատվաստանյութի գրանցումից հետո ենթադրվում է, որ այն արդեն կարող է տրամադրվել, թեև 3-րդ փուլի փորձարկումները դեռ շարունակվում են։ Գործնականում զանգվածային արտադրությունը սպասվում է միայն շաբաթներ անց:

Քննադատները նշում են, որ Ռուսաստանի շտապողականությունը մասամբ պայմանավորված է Կրեմլի քաղաքական ճնշումներով: Վերջինս ցանկանում է Ռուսաստանը ներկայացնել որպես համաշխարհային գիտական ուժ:

Ռուսաստանն այս առումով միակը չէ: Չինաստանում հունիսին հաստատվեց փորձարարական կորոնավիրուսային պատվաստանյութ՝ երկրի բանակի համար:

Ու չնայած Ռուսաստանը դեռևս չի ներկայացրել 1-ին և 2-րդ փուլերի փորձարկումների վերաբերյալ որևէ տեղեկություն, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի անվտանգության ներկայացուցիչները հուլիսին նախազգուշացրել են, որ ռուս կիբերմասնագետները թիրախավորել են կորոնավիրուսային պատվաստանյութերի մշակման մեջ ներգրավված կազմակերպություններին:

Ո՞վ առաջինը կստանա պատվաստանյութը

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առաջինը կպատվաստվեն առաջնագծում աշխատող բուժաշխատողները և ուսուցիչները:

Երկիրը պլանավորում է զանգվածային պատվաստումները սկսել հոկտեմբերին: CNN-ին այդ մասին հայտնել է «Ուղղակի ներդրումներ» ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Զանգվածային պատվաստումները կսկսենք հոկտեմբերին: Պատվաստանյութը հասանելի կլինի այլ երկրների համար նոյեմբերից», – ասել է նա:

Ռուսաստանը նախատեսում է նաև մինչև 2020 թ-ի սեպտեմբեր սկսել պատվաստանյութի զանգվածային արտադրությունը:

Ո՞ր երկրները կստանան պատվաստանյութը

Թվում է, թե շատ երկրներ են հետաքրքրված «Սպուտնիկ V»-ով:

Երեքշաբթի օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դմիտրիևը ասել է, որ Ռուսաստանը «մոտ 20 երկրից  հայտ է ստացել պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ դեղաչափ ձեռք բելեու համար»:

«Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրները ցուցադրել են պատվաստանյութի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը, և մենք հիմա պատվաստանյութի գնման գործարքների վերջին փուլում ենք», – ավելացրել է նա:

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրապարակայնորեն արտահայտել է պատվաստանյութի հանդեպ իր ոգևորությունը և հայտարարել, որ պատրաստ է որպես կամավոր մասնակցել հետագա փորձարկումներին:

Իրականում, ռուսաստանյան պատվաստանյութը դժվար թե բավարարի Եվրոպական Միության երկրների և ԱՄՆ-ի հաստատման պահանջները: Անհրաժեշտ կլինի նաև ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության (FDA) հավանությունը:

«Կարևորն այն չէ, որ առաջինն ես պատվաստանյութ ստեղծել: Կարևորն այնպիսի պատվաստանյութ ունենալն է, որն անվտանգ և արդյունավետ կլինի Ամերիկայի ժողովրդի և ողջ աշխարհի համար»,- ABC- ին ասել է ԱՄՆ-ի Առողջապահության նախարար Ալեքս Ազարը :

 

Նարա Ապրեսյան