Երկրորդ հնարավոր ալիքի հավանականություն կա․ հիմնական ռիսկը կապված է դպրոցների բացման հետ․ Ավինյան

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Արդյոք պարետատունը հաշվարկե՞լ է արտակարգ դրության ընթացքում սահմանափակումների մեղմացման ռիսկերը։ Այս հարցն այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանին ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Խոսք է գնում, որ եղանակի փոփոխությամբ պայմանավորված վարակը կարող է ակտիվանալ։ Հավաքների անցկացումը, միջոցառումների անցկացումը, մասնակիցների քանակի ավելացումը, ըստ Ձեզ, ռիսկեր պարունակում է, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը։

Ավինյանն ի պատասխան նշեց, որ յուրաքանչյուր մեղմացում իր մեջ պարունակում է համաճարակային իրավիճակում թվերի ավելացման որոշակի ռիսկեր․ «Երկրորդ հնարավոր ալիքի հավանականությունը կա և այդ առումով էական ռիսկը կապված է լինելու դպրոցների բացման հետ, որովհետև ենթադրվում է մեծաքանակ մարդկանց տեղաշարժ։ Այնուամենայնիվ, մեր գնահատմամբ՝ այդ ռիսկը ևս կառավարելի է՝ թե՛ առողջապահական համակարգն է պատրաստ հնարավոր բռնկման, թե՛ մենք կառավարման պլաններով ունենք այլընտրանքային խստացումների մեխանիզմներ, որոնք որոշակի թվերի պայմաններում ուղղակի իրականացնելու ենք»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։