Սերժ Սարգսյանը նախ թող պատմի՝ ինչպես էր տարիներ առաջ գողերի հավաք կազմակերպում և որքան գումար է դրա դիմաց ստացել․ Արման Բաբաջանյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

-Պարոն Բաբաջանյան, նախ խոսենք Ամուլսարի խնդրից։ Վերջին օրերի լարվածությունը հանդարտվեց, սակայն ակնհայտ է՝ ցանկացած պահի, երբ սկսվի հանքը շահագործելու ուղղությամբ որևէ գործընթաց, ընդվզման նոր ալիք է լինելու։ Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում։

-Անկեղծորեն ես ևս մի քանի օր գտնվում էի իրադարձությունների էպիկենտրոնում՝ ակտիվիստների հետ, նաև՝ բռնության ենթարկվեցինք՝ ոստիկանական գործողությունների արդյունքում։ Ինքս ոստիկանությունում փորձեցի արագ կազմակերպել բերման ենթարկված ակտիվիստների ազատ արձակումը։ Կարծում եմ՝ այս խմորը դեռ երկար ջուր է պահանջելու։ Բայց ժամ առաջ Հայաստանի գործող իշխանություններից քաղաքական կամք է պահանջվում և այստեղ ևս ես տեսնում եմ անհամարձակություն, երկչոտություն՝ պատշաճ գնահատական տալու նախորդ իշխանությունների կառավարման ամբողջ ժամանակահատվածին, որի շատ էական մի հատված վերաբերում է հենց Ամուլսարին։ 2005 թվականից այն բոլոր թույլտվությունները, որ ձեռք են բերվել՝ մեծապես կոռուպցիոն և հանցավոր ճանապարհով, ես կարծում եմ, որ անհրաժեշտ ուսումնասիրությունները վեր կհանեին այդ բոլոր սխեմաները։ Եվ մենք այսօր ստիպված չէինք լինի այսպիսի խնդրի առաջ կանգնելու։

-Տնտեսական, սոցիալական խնդիրների սրացման ֆոնին, բնականաբար, ակտիվանում են այս իշխանության հրաժարականը փափագող ուժերը։ Տեսնում ենք, որ նախագահի պաշտոնը զբաղեցրած երկու անձինք՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ավելի ակտիվ են վերջին շրջանում։ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում խոսեց անգամ փողոցի միջոցով կրկին իշխանափոխություն իրականացնելու մասին, Սերժ Սարգսյանն էլ տեսանյութով հանդես եկավ, որտեղ խոսում էր Ապրիլյան պատերազմի մասին և ասում, որ առաջիկայում էլ խոսելու է, տարբեր հարցերի է պատասխանելու։ Ի՞նչ եք կարծում՝ իրենք կարո՞ղ են իշխանափոխության օրակարգն իրականացնել։

-Նրանք մերթընդմերթ ինչ-որ ակտիվություն են հանդես բերում 2018 թվականից ի վեր։ Ռոբերտ Քոչարյանն առնվազն մի քանի անգամ թեժ գարուններ և աշուններ է խոստացել։ Նրանք չեն խորշել ակտիվություն ցուցաբերել նույնիսկ այն ժամանակ, երբ սահմանին էական լարվածություն կար և նույնիսկ պատրաստ էին այդ սահմանային լարվածության վրա փորձել ռևանշիստական գործողություններ իրականացնել։ Ինձ համար զավեշտի ժանրից են նրանց նկրտումները, երկրում նույնիսկ փողոցային ճանապարհով իշխանության գալու նրանց մտադրությունները։ Երկուսին, ըստ էության, միավորում է լեգիտիմության տոտալ բացակայությունը։ Մինչդեռ առանց այդ անհրաժեշտ իրողության անհնար է որևէ հավակնություն ունենալ իշխանության գալու կամ իշխանություն վերադարձնելու։ Քոչարյանի մարդակեր ամբողջ որակները մեզ հայտնի են։ Մենք գիտենք, թե ինչով է զբաղված եղել Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տասը տարիներին։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, շատ ծիծաղելի է հեռախոսով, ֆեյսբուքյան ձևաչափով հանրության հետ շփվելու այս ձևը։ Մեծ ցավ եմ ապրում, որ նման առաջնորդ է ունեցել Հայաստանը։ Ապրիլյան դեպքերից խոսելուց առաջ ես շատ պիտի ուզեի, որպեսզի Սերժ Սարգսյանը նախ պատմեր, թե ինչպես էր տարիներ առաջ Հայաստանում կազմակերպում գողերի հավաք և որքան գումար է դրա դիմաց ստացել։

-Գիտենք նաև, որ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններն են գործակցում։ Ի՞նչ եք կարրծում՝ իրենք կարո՞ղ են լուրջ միավոր դառնալ։

-Ես ընդհանրապես չեմ ուզում իրենց անդրադառնալ, որովհետև այդ քաղաքական ուժերին ընդհանրապես լուրջ չեմ վերաբերում։ Պետք է հասկանալ, թե նրանց մոտիվացիան ինչն է։ Կարծում եմ, որ նրանք և նրանց գործողությունները հասարակության ստվար հատվածին չեն հետաքրքրում։ Մենք հասարակական այնպիսի իրավիճակ չունենք, որը փողոց դուրս կբերի հանրային այնպիսի պահանջներ, ինչպիսիք նրանք են հռչակում։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան