Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի սարքավորումների ձեռքբերման համար դրամահավաք կկազմակերպվի

Լուրեր

12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի համար անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելուն վերաբերող հարցեր, հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ նոր շենքի հիմնական շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում, և մասնագետների ու ոլորտի պատասխանատուների հետ քննարկումներից հետո այն որպես ծննդատուն շահագործման հանձնելու վերջնական որոշում է կայացվել, իսկ գործող շենքը կծառայի նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների բուժմանը:

Ոլորտի պատասխանատուները նախագահին են ներկայացրել անհրաժեշտ սարքավորումների և գույքի գնման վերաբերյալ զեկույցներ՝ վստահեցնելով, որ ցանկում ներառվել է միայն առաջատար ընկերությունների՝ որակական առումով ժամանակակից պահանջներին համապատասխանող արտադրանքը:

Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ նախագահը նշել է, որ սարքավորումների գնման համար Կառավարությունը վարկավորման հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել «Արցախբանկ» ՓԲ ընկերության հետ, սակայն համապատասխան գումարը հավաքագրելու և բանկի տրամադրած վարկային միջոցները մարելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք կկազմակերպի:

Խորհրդակցությանը մասնակցում էին առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը, ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արտակ Բալայանը, առողջապահության ոլորտի մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք: