Դատարանը կրկին կքննի Ալվինա Գյուլումյանի հայցը՝ ընդդեմ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Երևան քաղաքի դատարանը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին գործը, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։

Գործը վարույթ ընդունած դատավոր Երեմ Ասոյանը որոշում է կայացրել քննությունը սկսել սկզբից։ Նախնական դատական նիստի օր է նշանակվել սեպտեմբերի 16-ը։

Հիշեցնենք, որ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին ԱԺ-ում ընդունված Սահմանադրական փոփոխությունների արդյունքում։

Գյուլումյանը 2 տարի առաջ հայց էր ներկայացրել վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դեմ՝ «ՍԴ-ն մնացել է առանց փոխնախագահի» վերտառությամբ հոդվածի պատճառով։ Հայցվոր կողմը դատարանում վիճարկում է հոդվածում տեղ գտած հետևյալ արտահայտությունները. «Գյուլումյանն իր՝ ՍԴ փոխնախագահ դառնալու ամբիցիան մոտիվացրել է նաև այն հանգամանքով, որ երբ ՄԻԵԴ-ում որպես դատավոր ներկայացնում էր Հայաստանը, ջանք չի խնայել, որպեսզի Մարտի 1-ի իրադարձություններով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գործերից մեկի քննարկումը հետաձգվի»:

Հայցվորի ներկայացուցիչը խնդրել էր դատարանին՝ պարտավորեցնել պատասխանողին հերքել հոդվածում ընդգրկված Ալվինա Գյուլումյանի պատիվը և արժանապատվությունը զրպարտող և արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պատասխանողից, հօգուտ հայցվորի, բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում և գումարը փոխանցել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հիմնադրամի հաշվեհամարին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը 2019 թվականի դեկտեմբերի 6-ին վճռել էր Գյուլումյանի հայցը մերժել` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով, և Ալվինա Գյուլումյանից, հօգուտ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի, բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Ալվինա Գյուլումյանն այս վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որն էլ այս տարվա ապրիլի 15-ին որոշում էր կայացրել բավարարել բողոքը, բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Մերի Մարտիրոսյան