Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա հարուցված քրգործը, որով անցնում էր Վանեցյանը, կարճվել է. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արթուր Վանեցյանն ԱԱԾ հրավիրվել է՝ բացատրություն տալու, այսինքն՝ նախապատրաստվում են նյութեր: Որքանով մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում՝ աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու առնչությամբ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Ես սա համարում եմ օրենքի նկատմամբ ծաղր, որովհետև գոյություն ունի օրենք, որով անձը, 50 տարեկանը լրանալուց հետո, իրավունք ունի մինչև 5 տարով այդ ժամկետը երկարացնել: Այդպես էլ արվել է, անձը վերականգնվել է աշխատանքի՝ օրենքի պահպանմամբ: Եթե նույնիսկ խախտում եղած լիներ, անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, սա պատասխանատվություն առաջացնել չի կարող: Չկա պարոն Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու որևէ հիմք, սակայն հասել են նույնիսկ նրան, որ փորձում են մեղադրանք առաջադրել», – ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը չբացառեց, որ ԱԱԾ նախկին տնօրենը ևս մեկ անգամ հրավիրվի ԱԱԾ, եթե, իհարկե, քրեական գործ հարուցելու որոշում կայացվի:

«Ես համարում եմ, որ սա հստակ քաղաքական հետապնդում է, այլ դիրքորոշում հնարավոր չէ ունենալ», – ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գտնվում ՀՔԾ-ում քննվող քրեական գործը, որով անցնում էր նաև Արթուր Վանեցյանը, պաշտպանն ասաց, որ այն կարճվել է։

Հիշեցնենք՝ խոսքը Միքայել Մինասյանի հայտարարության հիման հարուցված քրեական գործի մասին է։ Նա ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի անունից Արթուր Վանեցյանն իրենից գումար է պահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում։