Թուրքիայի խորհրդարանը հաստատել է սոցցանցերի կարգավորման վիճահարույց նախագիծը

Լուրեր

12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Բոլորը

Այսօր Թուրքիայի խորհրդարանը հաստատեց վիճահարույց մի օրինագիծ, որը կանոնակարգում է սոցիալական ցանցերի օգտագործումը: Փաստաթուղթը պարտավորեցնում է, որ Թուրքիայում գործող, 1 միլիոնից ավելի օգտատեր ունեցող օտարերկյա սոցիալական ցանցերը երկրում ունենան իրենց ներկայացուցիչները, որոնք կլինեն Թուրքիայի քաղաքացիներ: Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, սոցիալական ցանցերի ադմինիստրատորները կպարտավորվեն իշխանությունների պահանջը ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում խմբագրել կամ հեռացնել հրապարակումները։ Պահանջը չկատարելը կհանգեցնի տուգանքի, գովազդի արգելափակման. կամ ինտերնետ պրովայդերների թողունակության կրճատման։

Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը քննադատությամբ է հանդես եկել այս օրինագծի վերաբերյալ։

«Սոցիալական ցանցերը Թուրքիայում քննադատական լրագրության վերջին ապաստանն են։ Սա Թուրքիայի «քաղաքականապես թուլացած» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ պատասխանն էր ՝ ուղղված առցանց կոշտ քննադատություններին»,- նշել են իրավապշտպանները։

Կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում 37 միլիոն մարդ է օգտվում Facebook- ից, իսկ 16 միլիոնը ՝ Twitter- ից: