ՌԴ-ն և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել

Լուրեր

19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը և Ուկրաինան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ 909 մարմին է վերադարձվել Ուկրաինային։

Ռազմագերիների հետ վերաբերմունքի ուկրաինական համակարգող շտաբի տվյալներով՝ դրանք Ռուսաստանի տարածքում գտնվող դիահերձարաններից վերցված մարմիններ են, ինչպես նաև Կուրախովսկի, Պոկրովսկի, Բախմուտի, Ուգլեդարսկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Սումիի և Խարկովի ուղղություններով մարտերի գոտիներում վերջերս զոհվածների մարմիններ են։

«Իրավապահ մարմինների քննիչները, Ներքին գործերի նախարարության փորձագիտական ​​հաստատությունների հետ համատեղ, հնարավորինս շուտ կպարզեն մահացածների ինքնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանն էլ ստացել է 34 զինվորի մարմին։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը։

Նախորդ նմանատիպ փոխանակումը կողմերի միջև տեղի էր ունեցել մարտի 28-ին, երբ 43 մարդու մարմին վերադարձվել էր Ռուսաստանին, 909-ը՝ Ուկրաինային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի