33 մլն դրամ եկամուտ՝ 1 տարում․ ինչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2024 թվականին 33,8 մլն դրամ եկամուտ է ստացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ այս գումարի մեծ մասը Դատախազությունից ստացած նրա աշխատավարձն է՝ 25 մլն դրամ, աշխատավարձ է ստացել նաև նախարարությունից (պաշտոնը ստանձնել է 2024-ի նոյեմբերի 5-ին – հեղ․)՝ ևս 3,․1 մլն դրամ, Արդարադատության ակադեմիայից՝ 1 մլն դրամ, Երևանի պետական համալսարանից՝ 390 հազար դրամ, ևս մոտ 2,5 մլն դրամ ստացել է ՊԵԿ-ից՝ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ, 716 հազար դրամ այլ եկամուտ՝ «Ակբա բանկ»-ից, 1 մլն դրամ՝ նախկին ամուսնուց՝ Պետրոս Մկրյանից։

Բանկային հաշիվներին նախարարն ունեցել է մոտ 500 հազար դրամ, կանխիկ՝ 2,7 մլն դրամ և 5000 դոլար։ Նա հայտարարագրել է 4,3 մլն դրամ բանկային ավանդ։

Տարվա ընթացքում Գալյանը վարկի մարման նպատակով ծախսել է մոտ 39 մլն դրամ, իսկ տարեվերջի դրությամբ նրա հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 33 մլն դրամ։ Նախարարը 6,5 մլն դրամ փոխառություն է տվել «Ադրեսս» ՍՊԸ-ին, որը 2 բնակելի համալիրներ է կառուցել Քանաքեռ-Զեյթունում։

Սրբուհի Գալյանի անշարժ գույքը վերջին 1 տարում չի փոփոխվել․ նա հայտարարագրել է 2023 թվականին Մկրյանից նվեր ստացած բնակարան Քանաքեռ-Զեյթունում, հողամաս Նաիրի համայնքում և Դիլիջանում առանձնատուն ու հողամաս։ Ավտոմեքենա, թանկարժեք իրեր, բաժնեմասեր Գալյանը չի հայտարարագրել։

Սրբուհի Գալյանն անկուսակցական է։

Գայանե Խաչատրյան