Մենք պատերազմի մեջ ենք, իսկ նախկինները հավաքվել՝ վարչապետի հրաժարականն են պահանջում․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ

– Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչ գնահատական կտաք մեր Զինված ուժերի գործողություններին, որ իրականացրին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ռազմական ագրեսիայի ժամանակ։

– Մենք բոլորս տեսանք, որ երբ ռազմական գործողություններ ծավալվեցին, մեր բանակը պատրաստ էր և դիմակայեց, նաև ցույց տվեց մեր թե՛ տեխնիկապես, թե՛ հոգեպես հզորությունը։ Մեր ոգին նորից արթանացավ ու վերապրեց նախկին ձևով, ինչպես որ մենք արցախյան ազատամարտը շահեցինք։ Զինվորներն ու սպաները կարողացան իրենց խնդիրները գերազանց կատարել։

– Կարծում եք՝ վարչապետը կարողանո՞ւմ է ռազմական ոլորտում աշխատանքն այնպես կազմակերպել, որպեսզի իսկապես կարողանանք հնարավոր սպառնալիքների դեպքում պատրաստված լինել։

– Տավուշի դեպքերի ժամանակ մենք համոզվեցինք, որ վարչապետն իր տեղում էր, բանակի ղեկավարությունն իր տեղում էր։ Մինչև օրս կատարվում են գործողություններ, հակառակորդը փորձում է տարածքներ վերցնել, բարձունքը վերցնել, բայց չի ստացվում, չեն կարողանում, որովհետև բանակն իր տեղում է գտնվում, մեր երկրի ղեկավարությունն իր տեղում է գտնվում։

– Պարո՛ն Մելքոնյան, Մարտի 1-ի գործը դատաքննության փուլում է, և արդեն 2 դեպք ունենք, երբ տուժողները ներկայացել են դատարան ու պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին։ Նրանցից մեկն էլ մեղադրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եթե այս միտումը շարունակվի՝ արդյո՞ք գործը բոլորովին այլ ընթացք ու վերջաբան կունենա։ Սա ինչի՞ հետևանք եք համարում, որ տուժողը ոչ թե իր, այլ Ռոբերտ Քոչարյանի շահերն է պաշտպանում։

– Զարմանալու բան չի, որովհետև դատական համակարգը․․․ Նախկիններն ուզում են ռևանշ վերցնել, բայց չի ստացվի, որովհետև մենք այս պատերազմական վիճակում տեսանք, թե իրենք իրենց ինչպես են պահում։ Կառավարության ամեն մի սայթաքումն իրենց համար ուրախություն է, երբ սահմանին զինվոր է զոհվում, իրենք ուրախանում են, երբ մեր երկրին մի անլվա թուրքի լամուկ բան է ասում, իրենք ուրախանում են։ Այս կատեգորիան գնում է դավաճանության ճանապարհով։ Ընդդիմադիր կոչվածներն են իրենք, որ իրար գլխի հավաքվել են ու պահանջում են վարչապետի, մնացածի հրաժարականը։ Պատերազմի մեջ ենք մենք՝ այս մարդիկ հավաքվել ու հրաժարական են պահանջում։ Միասնությունն է փրկելու մեր երկիրը, բայց այս մարդիկ գնում են դավաճանության ճանապարհով։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Մերի Մարտիրոսյան