ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացն ու սահմանային պատերազմը. ԱՄՆ նախկին համանախագահների կարծիքը

Լուրեր

26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Բոլորը

«Ամերիկայի ձայնը» զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկիկ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Քերի Քավանոյի և Ջեյմս Ուորլիքի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահները խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի զարգացումներով: Ամերիկացի դիվանագետներ Քերի Քավանոն, Ռոբերտ Բրադտկեն և Ջեյմս Ուորլիքը չեն բացառել, որ այս բախումները կարող են դուրս գալ վերահսկողությունից՝ վերածվելովլայնածավալ պատերազմի:

«Կարծում եմ զինված բախումները սկսել են փոքր միջադեպից: Չեմ կարծում, որ որևիցէ մեկը շահագրգրված է ռազմական ընդհարում սկսել: Երկրները շատ խնդիրներ ունեն, ներառյալ COVID-19 համավարակը, որը խնդիր է տարածաշրջանում»,- ասում է դեսպան Քերի Քավանոն:

Նախկին համանախագահները չափազանց մտահոգիչ են որակել ընդհարման ծավալն ու կողմերի կիրառած հռետորաբանությունը: Անհանգստացնող է նաև, որ զինված բախումներն արձանագրվել են ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս՝ ՀՀ ու Ադրբեջանի սահմանին:

«Սա ցույց է տալիս, որ հակամարտությունը պարզապես չի սահմանափակվում միայն ղարաբաղյան գոտիով, այլ ընդգրկում է երկու երկրների այլ հատվածներ ևս, որը շատ անհանգստացնող է»,- ասում է դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Ըստ նախկին համանախագահների՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը և հիասթափությունը նպաստել են զինված բախումների վերսկսմանը: Ըստ Ռոբերտ Բրադտկեի, մեկ այլ պատճառներից է կողմերի մտավախությունը, որ միջազգային հանրությունը մոռացության է մատնել ղարաբաղյան խնդիրը, հատկապես համավարակի այս օրերին:

«Հակամարտության նկատմամբ ուշադրությունը վերականգնելու պատրանքը առաջացնում է նման բացասական քայլերի դիմելու ցանկություն»,- նշում է դեսպան Բրադտկեն:

Զինված բախումները վնասում են բանակցային գործընթացին: Քերի Քավանոն վստահեցնում է ՝դժվար է բանակցել փոխզիջումների շուրջ, երբ կան գոհեր զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում:

«Դա զգալիորեն խոչընդոտում է կողմերին խաղաղ բանակցային գործնթաց վերսկսել»,- ասում է Քավանոն:

Նախկին միջնորդները համակարծիք են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը գործուն ձևաչափ է: Արձագանքելով ձևաչափի ու համանախագահների հասցեին քննադատությանը՝ դեսպան Ուորլիքը շեշտում է, որխնդիրը ձևաչափը չէ:

«Խնդիրն այն է, որ այս հակամարտությունը դադարեցնելու համար պետք է կողմերի քաղաքական կամք: Մինչ այժմ մենք դա չենք տեսնում: Մտահոգիչ է, որ մերձեցման փոխարեն, երկու երկրներում տրամադրություններն էլ ավելի են կոշտանում»,- ասել է Ուորլիքը:

Այսօր ստեղծված իրավիճակը պահանջում է բանակցային գործընթացի աշխուժացում: Դեսպան Բրադտկեն վստահ է՝ անհրաժեշտ է ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի ավելի բարձր մակարդակի ներգրավվածություն հայտարարությունների տեսքով միջնորդների տարածաշրջան այցելության հետ մեկտեղ: Դա կնպաստի կողմերի՝ խաղաղ կարգավորմանը վերադառնալու պատրաստակամությանը:

Նախկին միջնորդները փաստում են, որ Մինսկի խմբի համանախագահողներ ՌԴ-ը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մշտապես սերտորեն համագործակցել են այս հարթակում անկախ իրենց միջև եղած տարաձայնություններից: Այսօր էլ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները ծայրաստիճան լարված են՝ նախկին միջնորդները միևնույն է վստահ են, որ Մինսկի խմբի ձևաչափը գործուն է:

Իր հերթին օրերս «Վաշինգտոն Փոսթ» պարբերականում հրապարակված հայտնի լրագրող-վերլուծաբան Դեյվիդ Իգնեշիուսի անդրադարձը Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության կարգավորմանը ևս ընդգծում է Մինսկի Խմբի ձևաչափի կարևորությունն ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններում: Իգնեշիուսը այն որակել է հազվադեպ մի հնարավորություն միասին աշխատելու խաղաղ համաձայնության շուրջ: Սա այն միակ դիվանագիտական հարթակներից է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը դեռևս ակտիվ համագործացում են: Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են ստանալ նման բարձրաստիճան միջնորդություն, եզրակացնում է Իգնեշիուսը: