Հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ․ կրակոցները Տավուշից տեղափոխվել են Ռուսաստան, այլ երկրներ․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Տավուշի սահմանին հարաբերական անդորր է՝ ռազմական ակտիվ գործողություններ չկան, սակայն հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպայի երկրներ՝ ծեծկռտուք, հանրահավաքներ, հրկիզումներ, հարձակումներ բիզնեսների վրա, իսկ Ռուսաստանում կրկին հայկական տնտեսական ապրանքների դեմ ադրբեջանցիները հակամիջոցներ են կիրառում։ Ի՞նչ վտանգներով է հղի այս իրավիճակը։

– Այն, ինչ կատարվում է հիմա, կոչվում է հիբրիդային պատերազմ։ Դա նախորդել էր տավուշյան պատերազմական գործողություններին, երբ կրակում էին, զոհեր կային։ Հիմա որոշ չափով հանդարտվել է, բայց ես խորհուրդ չէի տա շատ ոգևորվել այդ հարցում, որովհետև այդ բոլորը հարաբերական է, ամեն վայրկյան կարող է վերսկսվել։ Մենք պարզ պետք է գիտակցենք, որ գտնվում ենք սառը պատերազմական վիճակում, և ամեն վայրկյան դա կարող է փոխվել տաք պատերազմի։ Եվ հիմա երրորդ փուլն է՝ ինչ հիմա է տեղի ունենում։ Դա նույնպես հիբրիդային պատերազմ է, շարունակությունն է այն պատերազմի, որը տեղափոխվել է արտասահման՝ տարբեր հարթակներ՝ Ռուսաստան, ԱՄՆ և այլն։ Դժբախտաբար, դա արդեն 30 տարի է, մենք տանուլ ենք տալիս հիբրիդային կամ ինֆորմացիան պատերազմը։

– Ռուսաստանում պետական մարմինների անգործության պայմաններում հայկական ծիրանն արգելքի հանդիպեց «Ֆուդ սիթիում», հետո՝ «Տվոյ դոմ» ցանցի առևտրի կենտրոններից անհետացան հայկական ապրանքները։ Այն, որ Ռուսաստանի պետական մարմինները, ասենք՝ տնտեսական մրցակցությունը կարգավորող, որևէ քայլ չի ձեռնարկում ԵՏՄ անդամ Հայաստանի արտահանողին պաշտպանելու, ինչպե՞ս եք գնահատում, չի՞ ստացվում, որ Ռուսաստանի իշխանության թողտվությամբ է դա տեղի ունենում։

– Իմ գնահատականը, բնականաբար, բացասական է վերը նշվածին։ Դա խոսում է այն մասին, որ ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն այն բարձրության վրա չեն, որ պետք է գտնվեն, քանի որ չեն պաշտպանում իր անդամ երկրի տնտեսական և այլ շահերը։ Սա գալիս է ասելու, որ այս կազմակերպությունում մի բան այն չէ և Հայաստանը պետք է համապատասխան եզրակացության հանգի։ Այդ մասին ավելի ու ավելի է խոսվում երկրի ղեկավարության կողմից։ Ըստ երևույթին, պետք է արվեն համապատասխան եզրակացություններ։ Իհարկե, հիմա հարց կարող է ծագել՝ իսկ արդյո՞ք ժամանակը չէ դուրս գալ ԵՏՄ-ից։ Ես մտածել եմ այդ մասին։ Եվ կարծում եմ, որ դա ճիշտ որոշում չէր լինի, որովհետև գտնվել այդ կազմակերպության մեջ, նշանակում է՝ կորցնել ավելի քիչ բան, քան դուրս գալ այնտեղից։

– Տեսանք, որ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ն Տավուշի սահմանին մարտերի ժամանակ չաջակցեց Հայաստանին, այլ մեր երկիրը հավասարեցրեց Ադրբեջանին, որը, ի տարբերություն մեզ, ՀԱՊԿ-ի անդամ չէ։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում։

– Իսկական ոչ մի առավելություն չստացանք, չնայած այնտեղ, դիվանագիտական լեզվով ասած, կային պահեր, որոնք զգուշացում էր առաջին հերթին Թուրքիային, ինչը շատ կարևոր էր։ Մենք ունենք այն, ինչ-որ ունենք, և այստեղից կարևոր եզրակացություն՝ պետք է առաջին հերթին հույսը դնել սեփական ուժերի վրա, ինչպես հիմա եղավ և Հայաստանը շահեց դրանից։

– Վարչապետը երեկ ասաց, որ հուլիսյան մարտերից դուրս ենք գալիս հաղթանակած, բայց որոշ հետևություններ պետք է անենք։ Ի թիվս այլ հանգամանքների՝ նշեց հետևյալը․ «Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները»։ Իսկ եթե չգիտակցեն սա Ադրբեջանին զենք վաճառող երկրները, ի՞նչ ունի անելու Հայաստանը։

– Հայաստանի անելիքն առաջին հերթին հույսը դնելն է իր վրա՝ լայնացնել և խորացնել իր և՛ ռազմական կապերը, և՛ ռազմական արդյունաբերությունը, ինչի հնարավորությունը ունի Հայաստանը։ Բացի այդ, պետք է փնտրել ու գտնել նոր աղբյուրներ, որոնք շատ-շատ են։ Միանշանակ պետք չի դուրս գալ այս հարցերից և ասել, որ Ադրբեջանի առավելությունն ավելի շատ է։ Մենք պետք է տանենք քաղաքական այն գիծը, որը մեզ է բնորոշ, և որին մենք պետք է նկրտվենք և շարունակենք այդ գիծը։ Դա նշանակում է՝ հնարավորինս ուժեղանալ, հզորանալ, ստեղծել կիբեր-ժամանակակից զենքեր, իսկ Հայաստանն այդ հնարավորությունն ունի։ Կա այսպիսի մի հասկացություն դիվանագիտության մեջ, ասում է՝ «պարտադրել խաղաղություն»։ Մենք խաղաղասեր ենք, իհարկե, բայց մենք պարտավոր ենք պարտադրել խաղաղություն Ադրբեջանին։ Մենք ունենք մեր դիմաց մի հակառակորդ՝ Ադրբեջանը, նրա  հետևում՝ Թուրքիան, և այստեղ հարց չի դրված որոշ տարածքների, ստատուս-քվոյի, ո՛չ, այստեղ հարց է դրված թուրքական աշխարհի կողմից Հայաստանը բնաջնջելու, և մենք մեր բոլոր գործողություններում պետք է շարժվենք այդ կոնցեպտից և այդ պարադիգմայից ելնելով, որ գործ ունենք մի ուժի հետ, որի հետ, դժբախտաբար, հնարավոր չի լինելու խաղաղ գոյակցել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան