Ադրբեջանում հայտնի հանրահավաքի մասնակիցներին կորոնավիրուսի տարածման մեղադրանք են առաջադրել

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի որդու՝ Մեհթի Իբրահիմի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՝ կարանտինային ռեժիմը խախտելու համար, որը հանգեցրել է հիվանդության   տարածմանը։ Այս մասին ադրբեջանական «Թուրան»-ին ասել է Մամեդ Իբրահիմը։

Նրա խոսքով՝ իր որդին ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության անդամ։ Նրան ձերբակալել են հուլիսի 14-15-ին ի պաշտպանություն բանակի անցկացված ցույցին մասնակցելու համար։

Ընդդիմադիր գործիչը պատմել է, որ իր որդի Մեհթին մասնակցել է բանակին նվիրված ցույցին, և եղել նրանց թվում, ովքեր մտել են խորհրդարանի շենք։

«Բայց նա մի կողմում կանգնած է եղել։ Նրան ձերբակալել են հուլիսի 15-ի առավոտյան, երբ մարդիկ արդեն ցրվում էին, և տարել են Խաթայի ոստիկանության 37-րդ բաժին։ Ես երկու օր չեմ գնացել ոստիկանություն՝ ենթադրելով, որ նա իշխող կուսակցության անդամ է, իսկ հանրահավաքն ի աջակցություն պետության էր։ Երրորդ օրը իմացա, որ 119 ձերբակալվածներից 101-ին բաց են թողել, բայց Մեհթին մնացել է, քանի որ իմ որդին է»,- ասել է Մամեդ Իբրահիմը։

Նա նշել է, որ հուլիսի 21-ին է իմացել, որ իր որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի 1․1 կետի հատկանիշներով։ Մեղադրանքի համաձայն՝ նա, լինելով կորոնավիրուսով վարակված և գտնվելով կարանտինում, խախտել է օրենքը և մասնակցել է ակցիային։

Մամեդ Իբրահիմը հերքում է մեղադրանքը և նշում, որ իր որդին հիվանդ չի եղել ու կարանտինում չի գտնվել։

«Ժողովրդական ճակատ» կուսակցությունից հայտնում են, որ նույն մեղադրանքն է առաջադրվել նաև կուսակցության անդամ Մուհամեդ Իմանլիին, որը ձերբակալվել է հուլիսի 15-ին։

Նշենք, որ Բաքվում հուլիսի 14-15-ն անցկացված հայտնի հանրահավաքից հետո ոստիկանները սկսեցին զանգվածաբար ձերբակալել մասնակիցներից շատերին, նրանց թվում էին նաև ընդդիմադիր գործիչները։ Ցույցից հետո ձերբակալվեց   «Ժողովրդական ճակատի» 6 անդամ։ Ձերբակալվել են նաև մի շարք ընդդիմադիր ու անկախ լրագրողներ, որոնք լուսաբանել են հանրահավաքը։

Էմմա Չոբանյան