Թուրքիայում լրագրությունը ասոցացվում է ահաբեկչության հետ. զեկույց

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Թուրքիայում գործող «Մամուլի և իրավական աշխատանքների միությունը» (MLSA) «Մամուլի միջազգային ինստիտուտի» (IPI) հետ համագործակցությամբ 13 ամսում հետևել է  լրագրողների դեմ հարուցված 169 դատական գործի ընթացքին և համապատասխան զեկույց հրապարակել։ Նախաձեռնության մասնակից 19 դիտորդները 2019թ․ փետրվարի 26-ից մինչև  2020թ․ մարտի 6-ը Թուրքիայի 15 նահանգներում մասնակցել են 319 դատական նիստի. գրում է ermenihaber-ը:

Ըստ այդմ՝ որոշակի պատիժ ստացող լրագրողների 78 տոկոսը մեղադրվում է ահաբեկչության հետ կապի մեջ։ Իսկ նման դատական գործերի 74 տոկոսի դեպքում լրագրողների դեմ որպես ապացույց են օգտագործվում նրանց լրագրողական գործունեության շրջանակներում կատարված գործողությունները։

Զեկույցում արձանագրվել է, որ լրագրողների դեմ տարվող դատավարությունները անարդար են, իսկ բացարձակապես խոսքի ազատության շրջանակներում տեղավորվող նրանց հայտարարություններն ու հեղինակած լուրերը ահաբեկչության հետ կապի մեղադրանքով պատիժների ու խոշոր տուգանքների պատճառ են դառնում։

MLSA տնօրեն Վեյսել Օքը նշել է, որ Թուրքիայում լրագրությունը շարունակաբար կապվում է ահաբեկչության հետ։ «Այդ դատական գործերի մեծ մասի հիմնական ապացույցները լրագրողների՝ սոցիալական ցանցերում արված հրապարակումներ են, լուրերը, հոդվածները կամ հեռուստահաղորդումները։ Եվ իսկապես չափազանց փոքր է այն դատական գործերի թիվը, որոնք ավարտվում են մեղադրյալի արդարացմամբ», – նշել է Օքը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան դեռևս շարունակում է  մնալ մեկն այն երկրներից, որտեղ ազատազրկված լրագրողների թիվն ամենից մեծն է։ Երկրում խախտվում են արդար դատավարության սկզբունքները, դատավորները չեն ենթարկվում միջազգային իրավունքի նորմերին և երկրի Սահմանադրության պահանջներին։

Կազմակերպությունը պատրաստվում է իր զեկույցը ներկայացանել նաև Թուրքիայի արդարադատության նախարարությանն ու միջազգային կառույցներին։