Երաժշտական, արվեստի դպրոցների ուսուցիչները վճարվում են ժամավճարով և զրկված են սոցփաթեթներից․ օրենքի փոփոխություն այդպես էլ չի լինում

Լուրեր

27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
Բոլորը

Երաժշտական, արվեստի դպրոցների ուսուցիչները, ի տարբերություն հանրակրթական դպրոցների ուսուցիչների, վճարվում են ժամավճարով  և զրկված են սոցփաթեթներից։ Որպեսզի այս խնդիրները լուծվեն, Մշակույթի նախարարությունը 2014 թվականին դիմել է լիազոր մարմնին՝ Կրթության և գիտության նախարարությանը, «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, սակայն նշյալ դպրոցների իրավական կարգավիճակը մինչ օրս չի փոխվել։  

Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանի խոսքով՝ նշյալ խնդիրներն անմիջականորեն կապված են օրենսդրական դաշտի կարգավորման հետ։ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն էլ հարցադրում է անում՝ ինչպե՞ս կարող են երաժշտական, արվեստի դպրոցների ուսուցիչները տաքսու վարորդից քիչ վաստակել։ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը, սակայն,  նշում է՝ աշխատավարձի սահմանման հարցը նախարարության լիազորություններից դուրս է։ Ինչ վերաբերում է  երաժշտական, արվեստի դպրոցների՝ սոցփաթեթներից զրկված լինելուն,  Արթուր Մարտիրոսյանը նկատում է՝ այդ դպրոցների մասնագետներն իրենց կարողություններով որևէ կերպ  չեն զիջում հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, ուստի պարզ չէ նման տարանջատման իմաստը։ Լիլիա Նիկոյանն էլ տեղեկացնում է, որ սոցփաթեթների խնդրի շուրջ նախարարությունը  դեռևս մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի օրոք կատարել է հետազոտություն, խնդիրը ներակայացվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակութային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր երաժշտական, արվեստի դպրոցների իրավական կարգավիճակին՝ հավաստիացնելով, որ տեղյակ է խնդրին, քանի որ մարզերում կատարած շրջագայությունների ժամանակ բարձրաձայնվել է դրանց մասին։ Նա նշել էր, որ կառավարությունը քննարկում է խնդիրները։ 

Անցել է  ինն ամիս, սակայն լուծումներ այդպես էլ չեն ներկայացվել:

Աննա Բաբաջանյան