Եթե նախագահը մերժել է ստորագրել ՍԴ-ի մասին օրենքը, ուրեմն բավարար հիմքեր է ունեցել․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ

– Պարո՛ն Մելիքյան, նախ՝ անդրադառնանք արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Նախօրեին Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեսակոնֆերանս են անցկացրել։ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարը կրկին խոսել է Բաքվի ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիության մասին։ Կխնդրեմ Ձեր գնահատականը նման ձևաչափով հանդիպումների արդյունավետության մասին և, ինչ եք կարծում, միջնորդներն ինչո՞ւ չեն կարողանում զսպել Բաքվի հռետորաբանությունը։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության նպատակն այն է, որպեսզի հակամարտ կողմերը կարողանան գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։ Եթե նրանք տրամագծորեն տարբեր դիրքերում են գտնվում, դա ամենևին էլ ՄԽ համանախագահների գործը չէ։ Համանախագահները պետք է ձգտեն իրավիճակ, պայմաններ ստեղծել, որպեսզի կողմերը կարողանան անմիջական կոնտակտներ ունենալ, և հնարավորինս աջակցել խաղաղ իրավիճակի պահպանմանը։

– ՄԽ համանախագահներն էլ ավելի ուշ տարածած հայտարարությամբ մտահոգություն են հայտնել, որ վերջին սադրիչ հայտարարությունները, հրահրիչ հռետորաբանությունը եւ հնարավոր քայլերը, որոնք ուղղված են տեղերում իրավիճակը շոշափելի միջոցներով փոխելուն, կարող են խաթարել կարգավորման գործընթացը։ Ոմանք սրանում ակնարկ են տեսել՝ ուղղված Հայաստանն Արցախին կապող երրորդ մայրուղու շինարարությանը, որի մասին նաև ԵԽ պատգամավորներն էին հայտարարություն տարածել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Կարծում եք՝ հայկական կողմին չի՞ հաջողվել բացատրել, որ սա կենսական նշանակության, մարդասիրական ծրագիր է, և ոչ թե սադրիչ քայլ։

– Այդ ակնարկի մասին, իհարկե, կարող ենք տարբեր տեսակետներ հնչեցնել։ Մենք մեր մասով պետք է առկա խնդիրները հարթենք։ Այդ մայրուղին անհրաժեշտ է ոչ միայն մարդասիրական նպատակով, նաև տեղի բնակչությանը պաշտպանելու համար։ Որովհետև որքան շատ են ճանապարհները, այնքան ավելի հեշտ է հնարավոր տեղափոխել զորք, զենք ու զինամթերք։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը, իր սպառնալիքների համաձայն, հարձակման դիմի, ապա այս մայրուղու առկայությունն էապես կհեշտացնի հայկական կողմի պաշտպանունակությունը, պաշտպանվելու կարողությունը։ Սա ամենակարևոր հանգամանքն է։ Դրան հաջորդում են մարդասիրական, տնտեսական գործոնները, որոնք ևս էական են, և որևէ մեկը՝ անգամ ԵԽ պատգամավորները, չեն կարող դա վիճարկել։ Նրանք այնտեղ են, մենք՝ այստեղ։ Մենք այստեղ ապրում ենք, իսկ նրանք այստեղի մասին, ինչ-ինչ պատճառներից ելնելով, ոչ տեղին հռետորաբանությամբ են զբաղվում։

– Պարո՛ն Մելիքյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն ուղղված էր, իշխանությունների գնահատմամբ, ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծմանը, տեղի չունեցավ, այն նաև օրենքով չեղարկվեց։ Փոխարենը ՍԴ անդամների և նախագահի հետ կապված խնդիրը փորձ արվեց լուծել Ազգային ժողովի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։ Ձեր կարծիքով՝ Սահմանադրական դատարանի խնդիրը վերջնականապես լուծված կարելի՞ է համարել։

– Ես կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել։ Բանն այն է, որ Հայաստանում Սահմանադրության ընդունումը, դրա հետ փոխկապակցված՝ պաշտոնյաների նշանակումները, իմ կարծիքով, իրավաչափ չեն եղել, քանի որ դեռևս 2013 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում, այդ ընտրությունների զանգվածային, սիստեմավորված կեղծման արդյունքում իշխանությունը բռնազավթվել է և դրանից հետո այդ իշխանության, նրան հարող քաղաքական ուժերի գործողությունները չեն կարող համարվել իրավաչափ։ Եվ մենք, ըստ էության, իրավաքաղաքական կոլապսի իրավիճակում ենք։ Այդ կոլապսը մասնակիորեն հաղթահարվեց 2018 թվականի իշխանափոխությամբ, երբ իշխանությունը յուրացնողները փորձեցին ևս մեկ քայլ անել և «օրինական» ճանապարհով երկարաձգել Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը՝ որպես երկրի գործադիր իշխանության ղեկավար։ Դա, բարեբախտաբար, չհաջողվեց։ Իշխանափոխությանը զանգվածաբար մասնակցեցին մեր քաղաքացիները, որոնք այդ ակտով, ըստ էության, իրենց վերցրեցին իրենց քաղաքական և քաղաքացիական ինքնիշխանությունը։ Բայց սա պրոցես է, որը պետք է շարունակություն ունենար, որը դեռևս չի ունեցել։

– Պարո՛ն Մելիքյան, ոմանք այսօր ճգնաժամ են տեսնում նաև խորհրդարանում՝ նշելով, որ իշխող ուժը, այո՛, ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, սակայն վերջին շրջանում, ինչպես տեսնում ենք, խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է նիստերը և օրենքներն ընդունվում են միայն իշխող ուժի խմբակցության պատգամավորների ձայներով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Սա ևս որոշակի առումով արտացոլում է այն ներքաղաքական ճգնաժամը, որը ես ուրվագծեցի։ Սա ևս հետևանք է այն բանի, որ հասարակության որոշակի բևեռացում կա։ Այդ բևեռացումը նկարագրվում է որպես տարբերություն անցյալի և ներկայի մոտեցումների միջև, իսկ իրականում մարդկության պատմությունը ցույց տվեց, որ քաղաքական մոտեցումները հազարամյակների ընթացքում քիչ են փոխվել։ Այլ խնդիր է, թե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ որքանով են կարողանում համադրել բարոյականությունը օրենսդրության հետ և որքանով են կարողանում հենց իրենք այդ օրենքներին ու բարոյականությանը համապատասխանել իրենց առօրյա գործողություններում։ Սա է, որ մեր քաղաքական ողջ համակարգը՝ ընդդիմություն, թե դիմություն, այս քննությունն է, որ պետք է կարողանա հանձնել։ Ես տեսնում եմ անձանց, ովքեր փորձում են իրենց անձնական խնդիրները լուծել, տեսնում եմ քաղաքական ուժեր, որոնք փորձում են իրենց նեղ քաղաքական խնդիրները լուծել։ Բայց շատ չեն այն մարդիկ և ուժերը, որոնք պատրաստ են գործել հանուն ընդհանուրի։

– Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը՝ հարակից օրենքով, իր կողմից չեն ստորագրվելու: Ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից սա մեկնաբանվել է այսպես նախագահն ընդունել է, որ Սահմանադրությունում փոփոխություններն անօրինական են արվել։ Դուք ինչպե՞ս կգնահատեք սա։

– Այդ օրենքի՝ օրինական կամ անօրինական լինելը դեռ պետք է պարզվի։ Ես գիտեմ, որ պարոն նախագահը շատ լավ իրավաբանների թիմ ունի, և ես վստահ եմ, որ այդ մարդիկ ունակ են բարձր մասնագիտական մակարդակով վերլուծել այդ օրենսդրական ակտերը, քննարկել դրանք և համապատասխան խորհուրդները տալ Հանրապետության նախագահին։ Այսինքն՝ եթե նա մերժել է այդ օրենքը ստորագրել, ուրեմն դրա համար ունեցել է բավարար հիմքեր։

– Դուք ֆեյսբուքյան գրառում էիք արել՝ նշելով, որ «2016թ. սահմանադրափոխ քաղաքական ուժերն այսօր նախագահ Արմեն Սարգսյանին ինչ-որ անկապ, ճղճղան մեղադրանքներ են ներկայացնում՝ չհիշելով, որ նա գործում է նախագահական այն քաղաքականապես կրտած լիազորությունների շրջանակում, որ հենց այդ ուժերի ակտիվ մասնակցությամբ են օրենքի ուժ ստացել»: Կխնդրեմ՝ մի փոքր մանրամասնել Ձեր այդ տեսակետը։

– Հանրապետության նախագահը երկրի ներքաղաքական կյանքի վրա անմիջականորեն ներազդելու իրական լծակներ համարյա չունի, հետևաբար՝ նրան ուղղված մեղադրանքները թող այդ մարդիկ իրենք իրենց ուղղեն։ Նրանք փորձեցին փոխել Հայաստանի կառավարման կարգն այնպես, որպեսզի դա հարմարվի իրենց, իրենց առաջնորդին, ըստ էության՝ նեղ խնդիրներ էին լուծում և դրանք լուծելով՝ վնաս հասցրեցին պետության ինքնիշխանությանն այն մասով, որը վերաբերում է նախագահի լիազորություններին։ Հիմա ինչ-որ մեղադրանքներ են հնչեցնում՝ միանգամայն անտեղին և անհիմն։ Բայց, ըստ երևույթին, խնդիր ունեն իրենց՝ վերջնականապես սասանված դիրքերն ինչ-որ ձևով ուղղելու և մեղքն ինչ-որ մեկի վրա բարդելու։ Այս հարցն են փորձում լուծել, բայց այն անլուծելի է։ Նրանք իրենց սև գործն արել են, և հիմա պետք է այդ սև գործի՝ իրենց հասանելի պտուղներն ունենան։

– Դուք նշում եք 2013 թվականի ընտրությունները կեղծելու մասին։ Վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը 2017 թվականի ընտրություններին է վերաբերում։ Հակառակ ճամբարից նշում են՝ այդ դեպքում՝ ինչո՞ւ մեղադրանք չեն առաջադրում ընտրակեղծարարություն թույլ տված բոլոր քաղաքական ուժերին։

– Միգուցե դա արդարացի մեղադրանք է, բայց ես կարծում եմ, որ պարզապես գործող իշխանությունը, չցանկանալով ընդհանուր մեծ ալիք բարձրացնել, թիրախային հարվածներով է փորձում հարցը լուծել։ Հարցն այդպես չի լուծվի, որովհետև աստիճանաբար գործող իշխանության հանդեպ այդ միջոցով կմաշվի վստահության ռեսուրսը։ Այս խնդիրն այլ հարթության մեջ պետք է լուծվի՝ պետք է քաղաքական գնահատական տրվի իշխանության բռնազավթման, յուրացման հիմնական դրվագին, որը տեղի է ունեցել 2013 թվականին, և դրանից հետո արդեն, իսկապես ընտրողաբար, ներքաղաքական ապակայունացում չմտցնելու նպատակադրումով, թիրախավորված վերացվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք դժվարացնում են երկրի քաղաքական բնականոն կյանքը։ Իհարկե, ես չեմ բացառում, որ անհրաժեշտ կլինեն նոր ընտրություններ, նոր Սահմանադրություն, բայց երբ այդ գնահատականը տրվի, այս ամենը հնարավոր կլինի ժամանակի մեջ, քայլ առ քայլ իրականացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան