Փոքր ու միջին բիզնեսը փակվելու վտանգի առաջ է, արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չկա․ Շիրակի մարզը տնտեսապես բարդ իրավիճակում է

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանի ամենաաղքատ՝ Շիրակի մարզը տնտեսական ավելի բարդ իրավիճակում է հայտնվել։ Մարզի՝ տարիներով կուտակված ու չլուծված խնդիրներին ավելանում են նորերը։

Շիրակում կորոնավիրուսի համավարակի հետևանքների ազդեցության մասին ուսումնասիրություն է իրականացնում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն։ Factor.am-ի հետ զրույցում կենտրոնի նախագահ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս, տնտեսագետ Ղարիբ Հարությունյանն ասաց՝ այս պահին Շիրակի մարզում ամենաշատ տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը։

«Մեր մարզում վերջին միտումները տանում էին նրան, որ ավելի մեծ ներդրումներ էին կատարվում զբոսաշրջության ոլորտում։ Եթե նման իրավիճակ չլիներ, մեր մարզը հենց զարգացնող հիմնական ոլորտը, որ սոցիալական-տնտեսական զարգացումը կապահովեր, զբոսաշրջությունն էր լինելու»,- ասաց գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը։

Նա հավելեց, որ հյուրանոցային բիզնեսն այժմ բարդ վիճակում է․ վերջին մի քանի ամիսների գրեթե բոլոր ամրագրումները չեղարկված են, դրամական մուտքեր չկան։

«Օրինակ՝ մենք ունենք գործող 17 հյուրանոցային տնտեսություն, 3 նոր հյուրանոցային տնտեսություն և նոր բացվող մեկը։ Այստեղ մեծ ներդրումներ էին կատարվել, հիմա նրանք համարյա 0-ին մոտեցող ցուցանիշներ ունեն։ Մենք ունենք  15-ից մինչև 122 տեղանոց հյուրանոցներ։ Արդեն հունիսից հետո սեզոնը պիտի բացվեր, բայց հիմա մուտքեր չենք ունենա, քանի որ, ըստ հարցումների, փետրվար-ապրիլ ամիսներին 90 տոկոսով, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելին, բոլոր ամրագրումները չեղարկվել են»,- նշեց Ղարիբ Հարությունյանը։

Միաժամանակ, Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչների մեծ մասն իրենց ապրուստը վաստակում է արտագնա աշխատանքի մեկնելով։ Համավարակի պատճառով այս տարի արտագնա աշխատանքի մեկնողները մնացել են երկրում, ինչն էլ մարզում լրացուցիչ սոցիալական լարվածություն է առաջացրել։

«Հիմա սոցիալական լարվածության մեղմման միջոցառումներ կան։ Պետությունը փորձում է փոխհատուցել արտագնա աշխատանքի մեկնողներին՝ նրանց ներգրավելով շինարարության ոլորտում։ Տեղյակ եմ, որ արդեն բավական մեծ թվով տեղական շինարարական ընկերություններ նոր մրցույթներ են շահել և բավական թվով աշխատողներ կվերցնեն»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում կա նաև դրական կողմ, քանի որ այս պարագայում ժողովրդագրական առումով կունենանք աճ, որը կբերի նաև տնտեսության մեջ ծախսերի ավելացման։

«Արտագնա աշխատանքի մեկնողները, երբ մնում են, որոշակիորեն աճ է նկատվում մեր բնակչության շրջանում, և դա բերում է նաև  սպառողական ծախսերի ավելացման։ Իսկ տնտեսության հիմքը սպառողական ծախսն է։ Սրանով նաև դրական էֆեկտ է ստեղծվում։ Ուղղակի պետք է հասկանալ բալանսը՝ նույն մեկնածների կամ չմեկնածների, նրանց աշխատանքի տեղավորվածության գործակիցը աշխատաշուկայում որքան է բարձր»,- ասաց Հարությունյանը։

Տնտեսագետը նշեց, որ արտակարգ իրավիճակներում, ինչպիսին համավարակն է, մեծ է պետական աջակցության դերը։ Նրա համոզմամբ՝ շատ կարևոր է այս դեպքում 19-րդ միջոցառումը, որն ուղղված է նոր բիզնեսների ստեղծմանն ու եղածների ընդլայնմանը։

Այս իրավիճակում հատկապես պետք է ձեռք մեկնել փոքր ու միջին ձեռնարկություններին, քանի որ հիմա նրանց շահութաբերությունը ցածր է, փակման վտանգը՝ մեծ, և պետք է նրանց օգնել վերադիրքավորվել՝ շուկայում տեղը չկորցնելու համար։

«Հիմա մեր դեպքում, եթե համեմատվենք Երևանի տնտեսության հետ, մեզ մոտ ՓՄՁ-ների տեսակարար կշիռն է ավելի մեծ, իսկ շրջանառությունն ավելի փոքր է։ Եվ իրենք ավելի շատ են տուժել այս իրավիճակում։ Դրա համար պետք է ՓՄՁ-ին, տուժած ընկերություններին աջակցել, որ չգնան փակման։ Եվ ոչ միայն առանձնացնել Շիրակի մարզը, նաև մյուսները։ Մարզի խոշոր ընկերություններն էլ իրենց չափով են վնասներ կրել, բայց խոշորների դեպքում սնանկացման ու փակման վտանգի հավանականությունն ավելի փոքր է։ Կառավարության խնդիրն այն է, որ այդ իրավիճակի կանխման միջոցառումներ անի»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ Շիրակի մարզը կկարողանա հաղթահարել տնտեսական այս բարդ դրությունը, իհարկե՝ Կառավարության աջակցության շնորհիվ։

«Այն մարզերը, որոնք կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ ավելի մեծ վնասներ են կրել, նրանց ավելի մեծ աջակցություն պիտի հատկացվի։ Այստեղ կարևոր է, որ գնահատումը ճիշտ իրականացվի, ինչը հիմա արվում է։ Եվ դրանից ելնելով՝ արդեն աջակցության մեխանիզմները որոշվեն։ Մարզն ինքնուրույն չի կարողանա դիմակայել, այստեղ արդեն շատ խիստ անհրաժեշտ է դառնում Կառավարության աջակցությունը»,- ասաց Հարությունյանը։

Էմմա Չոբանյան