Ծառուկյանը չէր ասի քաղաքական հետապնդում է, եթե պետության զավթմանը տրվեր գնահատական․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
Բոլորը

«Եթե իշխանությունը քաղաքական գնահատական տար պետության զավթմանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը, ո՛չ ԲՀԿ պատգամավորները, չէին հայտարարի, թե ընտրակաշառք բաժանելու մեղադրանքի առաջադրումը Ծառուկյանին, քաղաքական հետապնդում է»,- Factor TV-ի հարցազրույցում տեսակետ է հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանը նկատում է նաև՝ իշխանությունը ուշացրել է անցումային արդարադատության իրականացումը, և մասնավորապես՝ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը, ինչը 2021 թվականի սկզբին է տեղի ունենալու, թեև «Դատաիրավական բարեփոխումների» ռազմավարությամբ 2020 թվականի մարտ ամսին արդեն իսկ հանձնաժողով պետք է ձևավորված լիներ․ «Այ հենց այս ուշացմամբ է պայմանավորված, որ Ծառուկյանը և ԲՀԿ-ի կարկառունները նման կերպ են իրենց պահում, և ո՛չ միայն ԲՀԿ-ն, այլև՝ ՀՀԿ-ն ու նրանց հետ կոալիցիա կազմած ուժերը։ Նրանք ակնհայտորեն ներքաշված են եղել ընտրական կաշառքների մեջ, նաև նրանց թողտվությամբ է իրականացվել ընտրակաշառքների զանգվածային կիրառումը»։

Այս փաստը, ըստ Արթուր Սաքունցի, հաստատված է ո՛չ միայն տեղական դիտորդական կազմակերպությունների, այլ նաև՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցներում։

«Իսկ ինչո՞ւ քաղաքական գնահատականը պիտի տրված չլիներ թավշյա հեղափոխությունից հետո, ինչո՞ւ անցումային արդարադատության գործիքները մշակված ու կիրառված պիտի չլինեին, ինչո՞ւ պետք է նոր Սահմանադրությունն արդեն ընդունված չլիներ, և պետական մարմինները, պետական համակարգերը, դատախազությունը, իրավապահ մարմինները, նույն Սահմանադրական դատարանը, որը նույնպես լեգիտիմ չի և մասնակցել է ընտրախախտումների լեգիտիմացմանը, այդ պատկերը ինչո՞ւ պիտի չլիներ։ Այս գնահատականի բացակայության հետևանքով է, որ Ծառուկյանը և մյուսները կարող են իրենց թույլ տալ նման բան»,- ասաց Արթուր Սաքունցը։

ԱԱԾ-ն այսօր տարածած հաղորդագրությունում ևս մեկ անգամ նշեց, որ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու փաստեր կան։ Բայց կոչ էր անում քաղաքացիներին հայտնել ԱԱԾ-ին ընտրակաշառքի մասին իրենց հայտնի տեղեկությունները։

Եվ արդեն կա մեկնաբանություն, թե մատնագրեր են գրվելու, ինչպես՝ խորհրդային անցյալում։ Իրավապաշտպանն ասում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը և վերջին 15 տարիներին այդ համակարգում աշխատած աշխատակիցները առավել քան իրազեկված են նախկինում տեղի ունեցածից․ «ԱԱԾ-ն լավ կանի՝ տեղերում նրանց լսի, նրանց վկայությունները հավաքի և ինձ համար շատ տարօրինակ կլինի, եթե ԱԱԾ-ն հայտարարի, որ իր աշխատակիցները ոչինչ չգիտեն, այդ ինչպե՞ս։ Երբ ԱԱԾ-ն օպերատիվ աշխատանք էր կատարում քաղաքական ընդդիմադիրների, քաղակտիվիստների նկատմամբ, այդ նույն օպերատիվ աշխատանքները կատարել են նաև բոլոր քաղաքական գործիչների ու կուսակցությունների նկատմամբ։ Այս հայտարարությունը ես որակում եմ հերթական անգամ ԱԱԾ-ի կողմից իրենց «դոսյեները» չօգտագործելու փաստի ու այն մասին, որ համակարգում շարունակում եմ մնալ մարդիկ, որոնք գիտեն, բայց լռում են»։

ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության նախագիծը, որով դադարեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները։ Վենետիկի հանձնաժողովից կարծիք է եկել, որ սա լեգիտիմ նպատակ է, սակայն լիազորությունների դադարեցման անցումային շրջան են առաջարկում։ Նախարար Ռուստամ Բադասյանն ասում է՝ եթե անցումային շրջան սահմանվի, փաստորեն նրանք ավելի երկար կպաշտոնավարեն, քան՝ մյուսները։ Արթուր Սաքունցն իր հերթին հիշեցնում է, որ լեգիտիմ չէ ո՛չ միայն ՍԴ-ն, այլ նաև Սահմանադրությունը։ «Պետք էր փոխել ոչ թե մեկ Սահմանադրական դատարան, այլ ընդունվեր նոր Սահմանադրություն։ Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր նաև, որ թեև որոշակի շահերի բաժում կա, բայց այնուամենայնիվ, նաև ՍԴ-ն պետք է անդրադառնա այս նախագածին՝ զուտ ընթացակարգային առումով, թե ինչքանով է օրենքի նախագիծն ԱԺ-ի կողմից պատշաճ իրականացվում։ Այս խնդիրը պետք է լուծվի և ՍԴ-ն վերաբերմունք արտահայտի։ Եթե դու ընդունում ես գործող Սահմանադրությունը, և գործում ես դրա շրջանակում, չես կարող գործող Սահմանադրության ինչ-որ դրույթներ աչքաթող անել»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Ռոբերտ Անանյան