Բակո Սահակյանը Ֆրանսիայի ԱԺ-ում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ:
Այդ մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել շրջանակի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց կողմից տարիներ շարունակ իրականացվող մեծ ու կարեւոր աշխատանքը: