Խորհուրդ չի տրվում մարդկանց ցողել ախտահանիչ նյութերով. ՀՀ ԱՆ

Լուրեր

17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որւոմ ասվում է.

«Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) մայիսի 15-ի ժամանակավոր առաջարկությունների (հղում)՝ կորոնավիուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների շրջանակում խորհուրդ չի տրվում իրականացնել մակերեսների կամ փակ տարածքների մշակում մանրակաթիլային  ցողման, ինչպես նաև աէրոզոլային ախտահանման (ցողման) միջոցներով։ Համաձայն որոշ ուսումնասիրությունների՝ մանրակաթիլային ցողումը՝ որպես ախտահանման հիմնական միջոց, արդյունավետ չէ, քանի որ այն չի ապահովում ցողումից դուրս մնացած հատվածների ախտահանումը։ Բացի այդ, ախտահանիչ նյութերի ցողումը կարող է աչքերի վնասման, շնչուղիների և մաշկի գրգռման ռիսկ առաջացնել՝ թողնելով լուրջ հետևանքներ առողջության վրա։

Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ախտահանիչ նյութերով մարդկանց ցողել օրինակ՝ ախտահանիչ թունելներում, վրաններում և խցիկներում։ Մշակման/ախտահանման նման եղանակը կարող է վնասակար ֆիզիկական կամ հոգեբանական ազդեցություն ունենալ և չի ազդում հիվանդացած մարդու կողմից վիրուսի արտազատման, ինչպես նաև հետագա օդակաթիլային կամ կենցաղակոնտակտային տարածման վրա։

Բացի այդ, քլոր կամ այլ տոքսիկ քիմիկատներ պարունակող նյութերով մարդկանց ցողելը կարող է առաջացնել աչքերի և մաշկի գրգռում, իսկ շնչուղիներ ներթափանցման դեպքում կարող է առաջացնել բրոնխոսպազմ, ինչպես նաև` աղեստամոքսային տրակտի խանգարում, օրինակ՝ սրտխառնոց, փսխում։