Փաշինյանն Արսեն Թորոսյանին կոչ արեց հասցեներով հրապարակել կորոնավիրուսով վարակվածների տվյալները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
Բոլորը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հրապարակել ոչ թե կորոնավիրուսով վարակված թաղամասերը, այլ շենքերի հասցեները:

«Պետք է ոչ թե թաղամասերով, այլ շենքերով, հասցեներով հրապարակել, թե որտեղ կորոնավիրուսով քանի հիվանդ կա: Ով չի հավատում, թող գնան տեսնեն: Այսքան ժամանակ չենք կարողացել գոնե մեկ քաղաքացու համոզել, որ գա, կանգնի ասի, որ իր հարազատը մահացել է: Չնայած իրենց սուգն էլ ենք հասկանում»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանն արձագանքեց, որ կարելի է, ասենք, բազմաբնակարան շենքի հասցեն հրապարակել, իրենք դրանով կզբաղվեն:

Փաշինյանը, սակայն, զայրացած շարունակեց. «Երբ որ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիա տարածելու, դա էլ, պարզվեց, խոսքի ազատությունն ենք խախտում: Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես՝ ասում է: Ասում են՝ կորոնավիրուս չկա, վթարից մահացածի հարազատներին փող են տալիս, որ համաձայնեն ասել՝ իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել»։

Մանրամասները՝ տեսանյութում։