ՍԴ-ում Վահե Գրիգորյանը որևէ գործառույթ չի իրականացրել․ ստացել է 15 մլն դրամ աշխատավարձ․ Ա․ Կոստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը 1 տարի շարունակ իր լիազորությունների շրջանակում գտնվող որևիցե գործառույթ չի իրականացրել, բայց շարունակել է ստանալ իր ամենամսյա աշխատավարձը։ Այս մասին այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ 2019թ. Պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ժամանակ։

«Որքանով տեղյակ եմ՝ որևէ գործառույթ չի իրականացրել, բայց պարտաճանաչ ստացել է աշխատավարձ, պարգևավճար, օգտվել ծառայողական մեքենայից, մեքենայի համար ստացել է վառելանյութ: Մեկ տարում մոտ 15 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել, իսկ իրեն մակագրված գործերը չի կատարել: Կհաստատեք կամ կհերքե՞ք այս տեղեկությունները»,- նշեց պատգամավորը՝ դիմելով ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։

Ղազարյանը հաստատեց, որ ՍԴ դատավորը չի մասնակցել որևէ նիստի, սակայն հավելեց, որ Վահե Գրիգորյանը հավելավճար կամ պարգևավճար չի ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։