Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման որակի նկատելի բարելավման վրա

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ միասին կվերլուծեն այս ընթացքում իրականացված գործունեությունը և կգան ընդհանուր եզրակացությունների:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր բարդ, անսպասելի ժամանակներ են, և ոստիկանության գործունեության հավելյալ՝ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսի համավարակն է: «Վերջին 3 ամիսներին ոստիկանությունը շատ ծանր, անդադար աշխատանք է կատարել, որի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել, և ընկալումներ են փոխվել: Բայց առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Որքան էլ հասկանալի է, որ իսկապես ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա: Շնորհավորելով պարոն Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ ցանկանում եմ ասել, որ նրա ամենաառաջին խնդիրը համարում եմ ոստիկանությանն այդ էներգիան հաղորդելը և նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի կամ, ավելի ճիշտ, հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով: Հույս ունենք և համոզված ենք, որ համավարակը ժամանակավոր է, և մենք այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ»:

Անդրադառնալով ոստիկանության գործառույթներին՝ վարչապետը նշել է, որ դրանք առանցքային են ՀՀ-ում իրավակարգի և մարդու իրավունքների պաշտպանության, սեփականության անվտանգության պահպանության առումով: «Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ունենա խիստ զգաստացնող նշանակություն: Մյուս կողմից՝ ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս ՀՀ քաղաքացին պետք է իրեն պաշտպանված զգա, պետք է նրան ընկալի որպես յուրայինի, մերձավորի, ում աներկբա, առանց կասկածելու կարելի է դիմել սեփական՝ իրավունքի և անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու առումով: Սա մեծագույն խնդիրն է, որը պետք է լուծենք», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և նկատել՝ երրորդ հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ բարդություններ է ունեցել, և չկա այն լուծելու շատ ճշգրիտ բանաձև. երբեմն եղել է, որ պատկառանքը եղել է չափից շատ՝ սահմանակցելով վախի և նեգատիվ այլ զգացումների հետ, երբեմն դրականն այնքան շատ է եղել, որ զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել: «Սա պահանջում է երկարատև, հետևողական աշխատանք՝ գիտելիքի, փորձի վրա հիմնված, և, պարոն Ղազարյան, Ձեր խնդիրն է՝ այդ աշխատանքը կատարել: Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, և ոստիկանության գործունեությունը, դրա որակն ուղիղ կապվում է երկրի ղեկավարի և քաղաքացու հարաբերությունների հետ: ՀՀ ոստիկանությունն առնչություն ունի ամենամեծ թվով մարդկանց հետ, և յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, ով շփվում է ժողովրդի, քաղաքացու, այդ թվում՝ հանցագործների և իրավախախտների հետ: Հանցագործներն այդ շփման ընթացքում պետք է զգան դաժան, ուժեղ և չսասանվող ձեռք, օրինապահ քաղաքացիները՝ թիկունք, ամրություն, վստահություն և պաշտպանվածություն: Համոզված եմ, որ ունենք բավարար կամք և հետևողականություն՝ այս խնդրի լուծման հետևից մինչև վերջ գնալու համար»:

Անդրադառնալով 2018թ. վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո իր՝ ուժային կառույցների կայունության պահպանման հետ կապված դիրքորոշմանը՝ վարչապետը նշել է, որ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցները ևս ստացել են նոր Հայաստանի իրողություններին, արժեքներին և նպատակներին դիրքավորվելու հնարավորություն, և պետք է հասկանալ, թե այդ հնարավորությունն ով ինչպես է օգտագործել: «Ես վերջերս էլի մի առիթով հիշեցի Նոր կտակարանի հայտնի Տասը մնասի առակը՝ երբ տրվում է հնարավորությունը, և գալիս է այդ հնարավորությունների արդյունքներն ամփոփելու ժամանակը: Ցանկանում եմ ուղիղ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր օգտագործել են այդ հնարավորությունը և տվել են կոնկրետ արդյունքներ, պետք է տեսնեն, որ ՀՀ ոստիկանությունում պաշտոնեական առաջխաղացման, գնահատված լինելու, խրախուսման բոլորովին նոր սկզբունքներ են գործում: Չկա ծանոթ, ընկեր, բարեկամ, թիկունք, առանց թիկունք: Կա աշխատանք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն, և բոլոր այն մարդիկ, ովքեր գնացել են այս ճանապարհով, պետք է իրենց գնահատված զգան, բոլոր այն մարդիկ, ովքեր քամահրական վերաբերմունք են ցուցաբերել այս ճանապարհին, պետք է գնան իրենց ճանապարհով: Նրանք այլևս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում», – ասել է վարչապետը և հավելել, որ նաև պետք է զգույշ և ճշգրիտ լինել՝ թացը չորի հետ չխառնելու համար. վերջնական արդյունքը պետք է լինի ՀՀ ոստիկանության արդյունավետության բարձրացումը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ՀՀ ժողովրդի, Արցախի Հանրապետության, մեր ազգի և ապագայի:

Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման և այս առումով ոստիկանության ծառայության որակի արագ, նկատելի բարելավման վրա՝ կարևորելով կատարված աշխատանքների և գույքագրված պրոբլեմների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը:
Նախկին ոստիկանապետը երախտագիտություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով, որ ծառայությունն իրականացրել է մեծ պատվով և պատասխանատվությամբ:

Նորանշանակ ոստիկանապետը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր վստահության համար, հավաստիացրել է, որ լավագույնս կկատարի կառույցի առաջ դրված խնդիրները: