«Տարկետման իրավունք․ կրթության և գիտության զարգացման վրա զարգացման ազդեցությունը» թեմայով քննարկումն՝ ուղիղ

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

Թեպետ տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց Ազգային ժողովում, սակայն կրթության ու գիտության վրա այս վիճելի նախաձեռնության ազդեցության մասին առկա մտահոգությունները մնում են չփարատված, իսկ առաջացած հարցերը՝ անպատասխան: 

Լիովին անտեսվեցին հացադուլի և դասադուլի դիմած ուսանողների պահանջը, դասախոսական և փորձագիտական հատվածի ծանրակշիռ փաստարկներով ահազանգերն ու առաջարկությունները: Ընդհանրապես չդիտարկվեցին օրինագծից բխող հետևանքները, ինչպես նաեւ չիրականացվեց որևէ հետազոտություն կամ համապարփակ քննարկում կրթական համակարգի վնասներն ու ռիսկերը գնահատելու ուղղությամբ: 

Ավելի քան 120 գիտաշխատողներ և դասախոսներ, մտահոգված լինելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության և գիտության ոլորտին սպառնացող ծանր հետևանքներով, հանդես եկան բաց նամակով՝ ուղղված ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։

Միևնույն ժամանակ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է կրթության ոլորտին հատկացվող գումարների հետեւողական կրճատում, ինչը կարող է ոլորտի վրա անդառնալի բացասական հետեւանքներ թողնել: Տեղի ունեցող գործընացները վկայում են կրթության ոլորտի ստորադասման, երկրորդ պլան մղվելու եւ միլիտարիզացիայի խորացման միտման մասին:

Ի՞նչ ազդեցություն է ունենալու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կրթության համակարգի վրա, կարո՞ղ է արդյոք մասնագիտական հանրությունը լսելի դարձնել իր ձայնն իշխանությանը, կա՞ն արդյոք ուղիներ կրթության ոլորտի բյուջետային ծախսերի կրճատման արդյունքում կանխատեսվող բացասական հետեւանքները մեղմելու կամ մինիմումի հասցնելու համար, կարե՞լի է արդյոք այդ տրամաբանության մեջ մշակել օրենքի կիրառման մեխանիզմները՝ ենթաօրենսդրական ակտերը: 

Հենց այս խնդիրներին ենք անդրադառնալու «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) նոյեմբերի 21-ին ժամը 12:00-ին կազմակերպած «ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ․ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ» հանրային քննարկման ժամանակ:

Բանախոսներ են.

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, 
ազգագրագետ

ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ, 
ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան 

ՀՐԱՅՐ ԱԶԻԶԲԵԿՅԱՆ,
ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, գիտաշխատող

ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, 
Եվրասիա համագործակցության հիմնադրամ, ծրագրի ղեկավար
«Հանուն գիտության զարգացման» 2004թ-ի նախաձեռնության անդամ

ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ 

Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ 010 52 01 08 հեռախոսահամարով։

Հարգանքով, 
«Հոդված 3» ակումբի համակարգող թիմ