Մարդիկ օր օրի ավելի կարգապահ են դառնում․ Շիրակի մարզպետարանի խմբերը կորոնավիրուսի կանխարգելման ու իրազեկման աշխատանքներ են իրականացնում

Լուրեր

17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով, մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով, մարզպետարանի աշխատակիցներից մշտադիտարկման աշխատանքային խմբեր են կազմվել։ Նրանք սննդի, տեսչական ու առողջապահական մարմինների հետ միասին ամենօրյա ռեժիմով շրջում են մարզում գործունեություն իրականացնող տարբեր օբյեկտներում՝ հետևելու տնտեսական գործունեության տեսակների աշխատանքների կազմակերպմանն ու վիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի իրականացմանը։

«Մենք իրականացնում ենք իրազեկման միջոցառումներ և, անհրաժշտության դեպքում, ֆիքսում, որ այս կամ այն ոլորտում կամ վայրում խնդիր կա։ Բացատրում ենք մարդկանց ու տնտեսվարողներին, որ առողջության համար պետք չէ այսպես անել, պարետի որոշմանն է պետք հետևել։ Մեր գործողությունների տրամաբանությունը դա է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

Նա նշեց, որ այցելում են թաղային փոքր խանութները, քանի որ մեծ խանութներում ու սուպերպմարկետներում տեսչական մարմիններն են աշխատանք տանում։

«Դա բաց դաշտ էր մնացել։ Հարկ համարեցինք մարդկանց մոտենալ, բացատրել, իրազեկել։ Մեծ թվով այցելություններ ենք ունեցել։ Մարդիկ շատ նորմալ ընդունում են, լսում են խորհուրդները։ Հիմնականում, պատկերացրեք, կարգապահ են, ալկոգել ունեն, աշխատողները դիմակ, ձեռնոց ունեն։ Երբեմն պատահում էր, որ հաճախորդները առանց ձեռնոցի էին լինում։ Այցելություններ ենք ունեցել նաև  բանկերի մոտակա տարածքներ՝ պարզելու հերթերի վիճակը»,- ասաց Շիրակի փոխմարզպետը։

Վարդան Գրիգորյանի խոսքով՝ չի եղել դեպք, որ խանութներում աշխատակիցները դիմակ չունենան։ Ասաց՝ մարդիկ սկսել են ավելի կարգապահ լինել։

«Մի դեպք ինձ շատ դուր եկավ։ Դեղատուն էի ուզում մտնել, որ ձեռնոց գնեմ, պարզվեց՝ հերթը դրսում էր։ Մարդիկ ինքնակազմակերպվել և դրսում էին հերթը պահել։ Շատ հաճելի էր»,- պատմեց Վարդան Գրիգորյանը։

Դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրիում մարդիկ ավելի պատասխանատու են դառնում։

«Պետք է փաստենք, որ օր օրի մարդիկ ավելի կարգապահ են դառնում, այդ առումով դրական տեղաշարժ ունենք։ Բավականին մեծ թվով մարդիկ դիմակներ կրում են, այդ մարդկանց թիվը գնալով ավելանում է։ Չեմ կարող ասել՝ իդեալական է վիճակը, բայց դեպի դրականն ենք շարժվում»,- ասաց Վարդան Գրիգորյանը։

Նշենք նաև, որ համավարակի կանխարգելման միջոցառումներ իրականացվում են նաև Գյումրու քաղաքապետարանի կողմից։ Մասնավորապես, նախօրեին Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի աշխատակիցների հետ շրջել է քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում։ Նա խոսել է բացօթյա առևտուր իրականացնող անձանց հետ, հորդորել պահպանել համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները, հետևել պարետի կողմից տրված ցուցումներին։

Հավելենք՝ մեր անձնական դիտարկումները նույնպես ցույց են տալիս, որ վերջին օրերին Գյումրիում անվտանգության կանոններին մարդիկ ավելի շատ են սկսել հետևել։ Հատկապես բանկերի մոտ նախկինի պես մարդկանց մեծ կուտակումներ չկան, հերթերը կարգավորվել են։

Էմմա Չոբանյան