Արդար չեք․ պետք չէ ՀՀ քաղաքացուն մեզնից պաշտպանել․ Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավորների՝ համավարակի դեմ պայքարում Կառավարության գործողությունների վերաբերյալ քննադատություններին։

Անդրադառնալով պնդումներին, թե քաղաքացին կարող է շփոթվել, քանի որ պաշտոնյաները տարբեր ժամանակահատվածներում տարբեր բաներ են ասում, Սիմոնյանը նշեց, որ աշխարհը նոր է առերեսվում նման իրավիճակի հետ և նույն հաջողությամբ կարելի է մեղադրել մյուս երկրների իշխանություններին։

«Արդար չեք․ մեղադրել, ասել՝ սկզբից սենց, հետո նենց, կարող եք ասել, օրինակ, նաև Անգլիայի վարչապետին, պարոն Ծառուկյանին, որ ասում էր, որ բարի մարդկանց չի կպնում, բայց այսօր հասկանալի պատճառներով չի գալիս դահլիճ։ Իմիջիայլոց՝ ես չեմ մեղադրում, որովհետև որևիցե մեկը՝ թե՛ պարոն Ծառուկյանը, թե՛ դուք, թե՛ ես, այս իրավիճակի հետ ծանոթ չենք եղել, և չգիտես, թե ինչ կլիներ, եթե օրինակ, տիկին Զոհրաբյանը լիներ ՀՀ առողջապահության նախարար, ավելի վա՞տ, թե՞ ավելի լավ»,- նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։