ԱԺ-ն ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և մի շարք այլ նախագծեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծ, որով նոր պահանջներ են ներկայացվում սպառողական կրեդիտավորման համար: Նախագծի հեղինակներ, «Իմ քայլը » խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքն ԱԺ նիստում ստացավ 112 կողմ ձայն:

Նախագծով սահմանվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:

Մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է պարտադիր պահանջներ ու պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որով ԿԲ-ն իրավասություն էր ստանում հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները։

Նախագիծն ընդունվեց ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 82 կողմ և 30 դեմ ձայներով:

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել երաշխավորված ավանդների չափը։

«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է երաշխավորված դրամական ավանդային շեմը 10 միլիոնից դարձնել 16 միլիոն, իսկ արտարժույթով երաշխավորված ավանդի շեմը՝ 5 միլիոնից 7 միլիոն:

Նախագիծը ստացավ 111 կողմ և 2 ձեռնպահ ձայներ։