Հայաստանը միջին կարևորություն ունի ՌԴ-ի համար, սակայն շատ հուսալի է․ գնահատել են ՀԱՊԿ-ում ՌԴ դաշնակիցների կարևորությունն ու հուսալիությունը

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսական Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետներն ուսումնասիրել են ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ռազմական, տնտեսական, ժողովրդագրական և բնական ներուժը։ Հետազոտության արդյունքներով նրանք կազմել են Ռուսաստանի համար այս պետությունների կարևորության և Մոսկվայի հանդեպ նրանց դաշնակցային լոյալության մակարդակի վարկանիշ, գրում է «Կոմերսանտ»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կենտրոնի փորձագետները պարզել են, որ հետխորհրդային տարածքում չկա որևէ դաշնակից, որը միաժամանակ շատ կարևոր և հուսալի է Ռուսաստանի համար։

Հետազոտության արդյունքները ներկայացված են «Դաշնակիցները» գրքում, որում Ռուսաստանի գործընկերների կարևորությունը դիտարկվել է ոչ միայն ըստ ռազմական նշանակության, այլև տնտեսական, ժողովրդագրական, մշակութային, աշխարհագրական և բնական ռեսուրսների ներուժի։

Հայաստանը, ըստ հետազոտության հեղինակների, միջին կարևորություն ունի Ռուսաստանի համար, սակայն չափազանց հուսալի է։ Ռուսաստանի համար Հայաստանի դաշնակցային ներուժը Կենտրոնի փորձագետները գնահատել են՝ «միջին կարևորություն/բարձր հավատարմություն» բանաձևով։

«Այս գործընկերոջ կարևորությունը որոշվում է կայուն գործոնով՝ աշխարհագրական դիրքով։ Ռուսաստանի համար Հայաստանը փաստացի ֆորպոստ է անդրկովկասյան տարածաշրջանում, որի գոյությունն ինքնին լուրջ ազդեցություն ունի Անդրկովկասի մյուս երկու հանրապետությունների վրա»,- ասված է հետազոտությունում։

ՌԴ-ի համար որպես Հայաստանի ընդհանուր ներուժի կարևոր բաղադրիչ փորձագետները նշել են Սփյուռքը, Ռուսաստանի համար կարևորության գործոններ են աշխարհագրական դիրքը, Թուրքիային զսպող և Անդրկովկասում ազդեցության գործիք հանդիսանալը։

Բելառուսի պարագայում Ռուսաստանի համար դաշնակցային ներուժը գնահատվել է «բարձր կարևորություն/միջին հավատարմություն» բանաձևով։

Այս երկրի ընդհանուր ներուժը Ռուսաստանի համար անվտանգային դիրքն է ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև, կարևորության գործոնները՝ աշխարհագրական դիրքը, էթնիկ, մշակութային, լեզվական մերձավորությունը։

Ղազախստանի ներուժի գնահատականը՝ «բարձր կարևորություն/միջին հավատարմություն»։ Այս երկրի ընդհանուր ներուժը Ռուսաստանի համար բնական հարստություններն են, կարևորության գործոնները՝ խոշոր տնտեսական գործընկերությունը, մեծաթիվ ռուսական սփյուռքը, սահմանի երկայնքը։

Ռուսաստանի համար Ղրղզստանի ներուժի գնահատականը՝ «ոչ այնքան կարևոր/շատ հավատարիմ»։ Այս երկրի ընդհանուր ներուժը Ռուսաստանի համար աշխատանքային ռեսուրսներն են, կարևորության գործոնները՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը, Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցության ապահովումը։

Տաջիկստանի ներուժի գնահատականը՝ «ոչ կարևոր/ոչ հավատարիմ»։ Այս երկրի ընդհանուր ներուժը Ռուսաստանի համար աշխատանքային և հիդրոռեսուրսներն են, կարևորության գործոնները՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը։