Միքայել Մինասյանը մաֆիայի ամենամերձավոր մարդն է. ԱԱԾ-ն նրան պետք է բերի երկիր, և նա դատվի. Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Պարոն Շիրինյան, ընդդիմությունը կոչ է անում իշխանությանը հանրաքվեն անցկացնել, ինչպես որ նախատեսում էին և ասում, որ դա վստահության հանրաքվե է լինելու։ Իշխանությունն այլ ճանապարհով է ցանկանում գնալ։ Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում։

-Հայաստանում կար քրեաօլիգարխիկ մի հատված, որը գողապետություն է և ժողովրդի որոշումով հայտնվել է պատմության հետնադռանը։ Եվ իրենք որքան էլ իրենց ընդդիմություն կոչեն՝ ժողովրդի ընկալման մեջ իրենք ընդդիմություն չեն կարող լինել, եթե չասենք մաֆիայի, գողապետության պաշտպաններ։ Դասական իմաստով ընդդիմություն առայժմ Հայաստանում չկա, եթե նկատի ունենք նախկին իշխանության ներկայացուցիչներին։ Իսկ մնացածի առումով դժվարանում եմ ասել՝ ովքեր են ընդդիմություն, որովհետև քաղաքական իմաստով Հայաստանում ակտիվություն չկա։ Ավելի ակտիվ է կորոնավիրուսը, քան քաղաքական հատվածն է եղել մինչև հիմա։ Այս իշխանությունը Հայաստանի՝ հետսովետական շրջանի պատմության մեջ, միակ լեգիտիմ ձևավորված իշխանությունն է՝ պառլամենտական պատմության մեջ։ Հետևապես՝ նրա ամեն մի որոշում օրինական է։ Նման իրավիճակում երկիրն «ավանտյուրայի» մեջ ներքաշելու նպատակն իշխանությանը տապալելն է։ Բայց իրենք իշխանության գալ չեն կարող։ Իրենց ժողովուրդը վռնդել է։ Դրա համար հիմա ԱԺ-ն ինչ որոշում էլ կայացնի՝ օրինական է, լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից։ Այս վիճակում ԱԺ-ն պետք է ՍԴ հարցը լուծի և թարախապալարը վերջացնի։ Պրանք էլ կլռեն մինչև մահ ու գերեզման։ Գիտեք, Հայաստանում պադոշային բան կա. երեկ իրենց շպրտել են, այսօր իրենք ասում են՝ «ժողովուրդ»։ Ժողովուրդը ձեզ մերժել է։ Ժողովուրդը մերժել է Սերժին՝ իր «բանդայով», կազմակերպություններով, ծովահրեշով։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարության հակաճգնաժամային քայլերը, դրանք բավարա՞ր են, և արդյոք կառավարությունը հետևողական է իր իսկ սահմանած միջոցառումների կյանքի կոչման հարցում։

-Եթե ընդունենք, որ կորոնավիրուսն անհայտ բան է, նաև՝ գիտական իմաստով, ի՞նչ պետք է անեին։ Գումարային իմաստով բավարար է, իրադրային իմաստով, իհարկե, փոփոխություններ կան Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Հո ոռնոցով չի՞։ Ամեն մեկն իրեն համաճարակաբանի տեղ է դրել ու ոռնում է. էս արեք, էն արեք։ Կարծում եմ՝ բավարար է։

-Վերջերս ակտիվացել է հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը. նա կոռուպցիայի և մաքսանենգության մեջ է մեղադրում իշխող ուժին։ Արդյոք իշխանությունների արձագանքը համարժե՞ք է։

-Ես մի անգամ կարծիք եմ հայտնել և կարծում եմ՝ դա ճիշտ է։ Միջոցներ չպիտի խնայել և հրեաների օրինակը պիտի վերցնել։ Ժամանակին Իսրայելը Հոլոքոստի կազմակերպչին, որն Արգենտինայում թաքնված էր և բանտից խուսափում էր՝ գտան։ Հայաստանի ԱԱԾ-ն Միքայել Մինասյանին պետք է գողանա, բերի երկիր և դատի։ Գողանա, բերի… Իսրայելից գնացին Արգենտինա, տեղը գտան, գողացան, ինքնաթիռ դրին, բերին, Իսրայելում դատեցին։ Այդ օրինակը հրեաներից կարելի է վերցնել։

-Այսինքն, Միքայել Մինասյանի դեպքում այդպե՞ս պետք է վարվել։

-Այո, որովհետև նա մաֆիայի ամենամերձավոր մարդն է. քայքայել և քայքայում է երկիրը։ Ակնհայտ է, չէ՞։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ հեռախոսազրույցում:

Մերի Մարտիրոսյան