Հայաստանի հետ գազի գնի հարցն առկախվել է ռուս-բելառուսական հարաբերությունների պատճառով. Իգոր Յուշկով

Լուրեր

28.03.2024 | 13:28
Նավալնիի դիմանկարները հայտնվել են Վիեննայում խորհրդային զինվորների հուշարձանի կողքին
28.03.2024 | 13:20
Սյունիքում հանձման ենթակա տարածքներ չկան․ Ռոբերտ Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:16
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.03.2024 | 13:13
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.03.2024 | 13:11
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին
28.03.2024 | 13:07
ՌԴ-ն փետրվարի 15-ից իմացել է «Կրոկուս»-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին․ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար
28.03.2024 | 12:56
ԵՄ անդամակցության ճանապարհն ավելացնելու է մեր անվտանգության մակարդակը. Դանիել Իոաննսիյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:49
Ապրիլի 5-ին նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը ՌԴ-ի մոտ անհանգստություն է առաջացնում․ Զախարովա
28.03.2024 | 12:45
ՀՀ-ն պարտավոր է խորքային բարեփոխումներ անել ներքին կյանքում եվրաինտեգրման քաղաքականությանը զուգահեռ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:41
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը
28.03.2024 | 12:36
«Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը». ՈՒՂԻՂ
28.03.2024 | 12:32
«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում». Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավար
28.03.2024 | 12:27
Եթե այս տեմպերով շարունակենք, այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում. Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:23
Շահրամանյանը՝ Արցախը լուծարելու փաստաթղթի մասին, ՀԱՊԿ-ը ՀՀ-ից կազմակերպությունը լքելու ծանուցում չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 12:18
ՀՀ-ում ФСБ-ն շարունակում է օպերատիվ-հետախուզական աշխատանքները. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը էներգետիկ անվտանգության հարցերով ռուսաստանցի փորձագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովի հետ

– Պարո՛ն Յուշկով, ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժեց ԵՏՄ շրջանակում գազի միասնական սակագին սահմանելու՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը՝ նշելով, որ ինտեգրման ներկա մակարդակը դա թույլ չի տալիս: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Այստեղ հարցն ավելի շատ արդիական է Բելառուսի համար, քանի որ «Գազպրոմ»-ի հետ Մինսկի պայմանագիրը հիմնված է Յամալա-Նենեցկի ինքնավար մարզի գազի գնի վրա: Սա Ռուսաստանում ամենաէժան սակագինն է: Սակայն դրան գումարվում է Յամալայից Բելառուսի սահման գազի փոխադրումը, ինչն էլ հիմնական գնի հավելումն է կազմում: Այսինքն՝ պայմանագիրը Բելառուսին հնարավորություն է տալիս 1.000 խ.մ.-ի դիմաց 152 դոլարով գազ ստանալ: Բայց կա նաև լրացուցիչ պայմանագիր, որն այս գինը նվազեցնում է մինչև 127 դոլարի՝ 1.000 խ.մ.-ի դիմաց: Կարծում եմ՝ Հայաստանի պարագայում գնագոյացման գրեթե նույն կառուցվածքն է: Կարծում եմ՝ այս դեպքում ռուսական կողմն ուղերձ է հղում, որ կարևոր չէ՝ ինչպես է ձևավորվում գազի գինը, եթե ցանկանում եք ունենալ այնպիսի գին, ինչպիսին Ռուսաստանում է, ավելի շատ ինտեգրվեք: Իհարկե, այս հարցն ավելի արդիական է ռուս-բելառուսական հարաբերությունների պարագայում, քան ռուս-հայկական: Պարզապես Հայաստանն այս առումով իրավիճակի գերի է դարձել, քանի որ հնարավոր չէ Հայաստանի համար լուծել գազի սակագնի հարցը, Բելառուսի համար՝ ոչ: Այդ պատճառով Հայաստանի հետ գազի գնագոյացման հարցն առկախվել է ռուս-բելառուսական հարաբերությունների պատճառով: Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է գազի ավելի ցածր սակագնի հույս ունենա, քան ներկայում Բելառուսինն է, այսինքն՝ 127 դոլարի մակարդակում: Նույնիսկ այդ մակարդակն ունենալը դժվար կլինի:

– Այսինքն՝ «Գազպրոմ»-ի հետ բանակցություններն անիմա՞ստ են:

Կարծում եմ՝ այն, ինչ Հայաստանն իրականում կարող է ստանալ «Գազպրոմ»-ից, դա երկրի ներսում գների ինդեքսավորման պահանջից հրաժարվելն է: «Գազպրոմ Արմենիա»-ն տարեկզբին ազգային կարգավորողին սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացրեց: Առնվազն 2020 թվականին հենց այդ ինդեքսավորումից հրաժարվելը միանգամայն իրական է, ինչին Հայաստանը կարող է հասնել: Վրաստանի հետ սահմանին գինը նվազեցնելը, կարծում եմ, բավական բարդ կլինի՝ հենց այն պատճառով, որ Բելառուսը սա նախադեպ կհամարի՝ նշելով, որ Հայաստանին զեղչ տրամադրեցիք, մեզ՝ ոչ: Եվ հիմա, թեև Հայաստանն ու Բելառուսը փորձում են որպես դաշնակիցներ՝ միասնական ճակատով հանդես գալ, ճնշում գործադրել «Գազպրոմ»-ի վրա և զեղչ պահանջել, քանի որ Եվրոպայում գազի գներն ավելի ցածր են, քան Հայաստանում և Բելառուսում, սակայն մեդալի հակառակ կողմն էլ կա. «Գազպրոմ»-ը, գուցե, պատրաստ է զիջումների Հայաստանի համար, սակայն դա կօգտագործվի որպես նախադեպ Բելառուսի համար:

– Բազմաթիվ գործոններ թվարկեցիք, թե ինչու «Գազպրոմ»-ը Հայաստանի համար չի նվազեցնի գազի սակագինը: Այդ դեպքում՝ ի՞նչ հեռանկարներ կարող են լինել հայ-ռուսական գազային բանակցություններում: Դրանք դեռ չեն ավարտվել:

– Կարծում եմ՝ միակ բանը, կրկնվեմ, Հայաստանի ներսում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից գների ինդեքսավորումից հրաժարվելն է: Հնարավոր է՝ գործի այն հիմնավորումը, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի տնտեսությունը, ինչպես և այլ երկրներինը, լրջորեն տուժում է: Մեծ հաշվով՝ սա այն է, ինչ նշվել է վերջերս «Գազպրոմ»-ին ուղարկված նամակում: Այս փաստարկը կարող է աշխատել: Բայց կարծում եմ, քանի որ սա ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է՝ բարեկամ երկրին ուղղված դիմում, այստեղ երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ են պետք: Եթե այդ մակարդակով պայմանավորվածություն լինի, «Գազպրոմ»-ն այն կկատարի: Ամեն դեպքում, կարծում եմ՝ դժվար կլինի 1.000 խ.մ.-ի դիմաց 150 դոլարից ավելի ցածր գնի հասնել: Իսկ մատնանշել Եվրոպայի գները՝ 70 դոլար, չի կարելի, քանի որ այդ դեպքում, հավանաբար, «Գազպրոմ»-ը կառաջարկի ստանդարտ պայմանագիր ստորագրել, ինչպիսին գործում է Եվրոպայում, ինչին չեն համաձայնի ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը, քանի որ նրանք հրաշալի հասկանում են, որ 2020 թվականին, մի շարք գործոններով պայմանավորված, գները եվրոպական շուկայում շատ ցածր կլինեն, իսկ 2021-ին և հետագա տարիներին գները կարող են լինել ավելին, քան հիմա վճարում են Հայաստանն ու Բելառուսը:

– Հայաստանում գերիշխող կարծիք կա, որ Ռուսաստանի համար գազի խնդիրը ճնշման գործիք է, և դաշնակից երկրից այլ մոտեցում է ակնկալվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, ինչո՞ւ է Մոսկվան օգտագործում այդ քաղաքական գործիքը:

– ԵՏՄ փաստաթղթերում նշվում է, որ գազի միասնական շուկան պետք է ձևավորվի մինչև 2025 թվականը, այս իմաստով Ռուսաստանը ոչինչ չի խախտում: Իսկ ինչ կլինի մինչև 2025 թվականը՝ դժվար է կանխատեսել, արդյո՞ք ընդանրապես ԵՏՄ-ն գոյություն կունենա: Մենք հիմա տեսնում ենք խորը ճգնաժամ ինտեգրման առումով: Ռուսաստանը ինտեգրացիոն պրոցեսների աուդիտի հարց ունի. մենք մասնակից ենք ինտեգրացիոն միավորման, ստեղծել ենք ԵՏՄ-ն, և ռուսական ղեկավարության կողմից հարցն այսպես է հնչում՝ մենք ձեզ էժան ածխաջրածիններ ենք տալիս, իսկ դուք մեզ ի՞նչ եք տալիս: Իհարկե՝ այս հարցերն առաջին հերթին ուղղված են Բելառուսին, քանի որ մեզ մոտ միութենական պետություն է, ինտեգրման ավելի երկար պատմություն կա: Այսինքն՝ Ռուսաստանը Բելառուսին ուղղված շատ հարցեր ունի: Ո՞րնէ նպատակահարմարությունը հետագա ինտեգրման, որից մենք միայն կորուստներ ենք կրում և ոչ մի քաղաքական դիվիդենտ չենք շահում: Իսկ ոչ ոքի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ ԵՏՄ-ն, ամեն դեպքում, քաղաքական նշանակության նախագիծ էր՝ ստեղծված որպես հակակշիռ ԵՄ-ին, ինչ-որ առումով՝ նաև ՆԱՏՕ-ին, սակայն Ռուսաստանը դրանից որևէ քաղաքական բոնուս չի ստանում: Կարծում եմ՝ Ռուսաստանը պարզապես ցանկանում է պրագմատիզացնել ինտեգրացիոն գործընթացները, և Պուտինը բացահայտորեն այդ մասին ասում է. եթե ցանկանում եք միասնական սակագին, եկեք իրապես ինտեգրվենք, այդ թվում՝ ինքնիշխանությունից մասնակի հրաժարվելով: Բայց հազիվ թե որևէ մեկը դրան կգնա՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը:

– Խոսում ենք քաղաքական դիվիդենտների մասին, բայց որոշ երկրներ էլ այդ առումով Հայաստանին մեղադրում են միջազգային հարթակներում ՌԴ-ին մեծապես օժանդակելու համար: Օրինակ՝ Ուկրաինան: Մի՞թե դա Ռուսաստանի համար քաղաքական շահ չէ:

– Իհարկե: Բայց որքանով Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից քաղաքական աջակցություն կա, այնքանով էլ հիմա հասել ենք ինտեգրման այս մակարդակին, այդքանով էլ գոյություն ունեն միասնական շուկաները: Կարծում եմ՝ Պուտինը մոտավորապես այդ մասին է ասում, որը, սակայն, հնչել է ոչ թե անմիջապես Պուտինի շուրթերից, այլ ռուսաստանցի մի շարք քաղաքական գործիչների, քանի որ ռուսական էլիտայի շրջանակում այդ միտքը հասկանալի է. եթե ցանկանում եք գազի գին՝ ինչպես ՌԴ շրջաններում, Ռուսաստանի շրջան դարձեք: Գուցե սա կոպիտ է հնչում, բայց, մյուս կողմից, տեսնում ենք, օրինակ, ԱՄՆ-ի քաղաքականությունը: ԱՄՆ-ն ասում է՝ եթե մեր դաշնակիցներն եք, մեր նավթն ու գազը գնեք շուկայականից ավելի թանկ գնով: Ռուսաստանը փորձում է հակառակն անել: Որքանով է սա աշխատող ռազմավարություն՝ մեծ հարց է: Կարծում եմ, որ երբ մեր ղեկավարությունը սկսեց այդ մասին լրջորեն մտածել, այդ ժամանակ էլ ինտեգրացիոն պրոցեսների ճգնաժամի հարց բարձրացավ:

Թամարա Հակոբյան