Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Գարեգին Բ ամենյան հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը հայտնի է. կրկին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին մակագրված քննությունը նշանակվել է սեպտեմբերի 18-ին ժամը 15:00-ին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները նստեցին ամբաստանյալի աթոռին ընդամենը 20 րոպե․ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց, պատճառաբանեց՝ Արա Զոհրաբյանը, որը հոգևորականների շահերն է պաշտպանում, ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր է տվել։ Երեք օր անց գործը մակագրվեց նույն մարզի դատավոր Սերժ Ռուշանյանին, սակայն նա էլ չսկսեց գործի քննությունը և այն ուղարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան, պատճառաբանելով՝ պարզ չէ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում էլ գործը մակագրվեց Վահագն Մելիքյանին, հենց այս դատավորն էլ գործն ուղարկեց Վճռաբեկ դատարան։ Չորս օր անց քրեական պալատը որոշումը հրապարակեց՝ գործը կրկին ուղարկվելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, պատճառաբանելով՝ վարույթն ընդդատյա է հենց այդ դատարանին։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից 3 օր առաջ բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք առաջադրվեց և Հայաստանից նրանց ելքն արգելվեց։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խոչընդոտել են Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։ Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկել էր դատարանում՝ միաժամանակ ներկայացնելով նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել է մինչև վերջնական դատական ակտ կայացնելը իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։

Հոգևորականը, սակայն, ոչ միայն չէր վերականգնվել պաշտոնում, այլև կարգալույծ էր հռչակվել, իսկ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ էր նշանակվել մեկ այլ հոգևորական։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է հենց այս միջադեպի շուրջ:

Փաստացի, Գարեգին Բ-ի հրաժարականի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պահանջից մոտ 10 ամիս անց կաթողիկոսը հայտնվեց մեղադրյալի աթոռին:

Ռոզա Վարդանյան