Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Տնտեսություն
08.09.2026 | 10:31
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող International Property Show 2026-ի (IPS 2026) շրջանակում այցելել է հայկական «New City Projects»-ի տաղավար, որը ներկայացնում է Հայաստանում և Ծաղկաձորում իրականացվող բնակելի նախագծերն ու ներդրումային հնարավորությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:
«Տաղավարում հանդիպեցի ընկերության տնօրեն Վահե Դավթյանին։ Քննարկեցինք Հայաստանի կառուցապատման ոլորտի զարգացման և հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները»,- գրել է Պապոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը գտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։
Այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին նախարարը մասնակցել է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») պաշտոնական բացման արարողությանը:

