ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի 9-ի երեկոյան հարված են հասցրել Սումիի «Մանուֆակտուրա» առևտրի կենտրոնի հարակից ավտոկայանատեղիին։ Տեղի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի տեղեկացմամբ՝ նախնական տվյալներով՝ զոհվել է երկու մարդ՝ 21-ամյա երիտասարդ և աղջիկ։ Եվս մոտ 20 մարդ վիրավորվել է։

Տուժածներից երկու տղամարդ և մեկ կին ծանր վիճակում են։ Սումիի մեկ այլ բնակչուհի ծայրահեղ ծանր վիճակում է։ Տուժածների թվում նաև դեռահասներ կան։ Հարվածի վայրում աշխատել են փրկարարներն ու կոմունալ ծառայությունների աշխատակիցները։ Սումիի մարզային ռազմական վարչակազմից հավելել են, որ տարածաշրջանում պահպանվում է կրկնակի հարձակումների վտանգը։

Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել նաև Նիկոլաևին։ Սեպտեմբերի 9-ի ամբողջ օրվա ընթացքում իրականացված հարձակումների հետևանքով վնասվել է նավահանգստային ենթակառուցվածքը, զոհվել է երկու մարդ, առնվազն 12-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում կա մեկ տարեկան երեխա։ Այս մասին հայտնել է Նիկոլաևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Գեորգի Ռեշետիլովը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ ռուսական հարվածների մի մասը հասել է պահեստային տարածքներին, որտեղ պահվել են բանջարեղեն, ինչպես նաև փոստի բաժանմունքին։

Միաժամանակ, Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ սեպտեմբերի լույս 10-ի գիշերը ռուսական հարվածի հետևանքով Կրիվոյ Ռոգում 5 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավարը հայտնել էր երկու վիրավորի մասին։

Գանժան նշել է, որ առավել ծանր վնասվածքներ ստացել են երկու տղամարդ։ 42-ամյա քաղաքի բնակիչը հոսպիտալացվել է ծանր վիճակում, իսկ 41-ամյա տղամարդը գտնվում է միջին ծանրության վիճակում։

Կրիվոյ Ռոգում վնասվել են բազմաբնակարան և մասնավոր տներ, հավելել է նա։ Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ լույս հինգշաբթի գիշերը Դնեպրոպետրովսկի մարզում  խոցվել է ռուսական 24 անօդաչու թռչող սարք։

Ռուսական անօդաչու թռչող սարքի՝ Խմելնիցկիի շուկաներից մեկին հարվածելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Խմելնիցկիի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Տյուրինը գրել է, որ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից օդային թիրախը խոցելուց հետո դրա բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղի արտակարգ ծառայությունները հայտնում են, որ դեպքի վայր փրկարարների ժամանելուց հետո տեղի է ունեցել «կրկնակի պայթյուն»։ Չի հստակեցվում՝ խոսքը նոր հարվածի՞, թե՞ արդեն հարվածի ենթարկված վայրում տեղի ունեցած պայթյունի մասին է։ Իշխանությունների տվյալներով՝ չորս փրկարար վիրավորվել է։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի