Կրեք էդ անտերը․ Արարատ Միրզոյանը կոչ է անում փակ տարածքում դիմակ կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթը սկսեց՝ անեկդոտ պատմելով:

«Մեկը երեկոյան վերադառնում է տուն, կնոջն ասում է՝ ես էսօր վաճառողին խաբել եմ, ասում է՝ ո՞նց: Պատասխանում է՝ փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել։ Հիմա եկեք հասկանանք՝ այս պատմության մեջ ով ում է խաբում, ինչի համար։ Յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է հնարել, մտածել իրավիճակ, թե ոնց կարող է խուսափել պատժվելուց, շրջանցել այս կարգավորումը։ Իմա՞ստը։ Էս պատմության մեջ ո՞վ ում է խաբում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ դիմակի օգտակարության մասին աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա:

«Երկուշաբթի առողջապահական կազմակերպությունները, այդ թվում՝ գլոբալ, ասում են, որ օգնում է, երեքշաբթի ասում են՝ չի օգնում։ Հետո նորից չորեքշաբթի ասում են՝ բայց ոնց որ օգնում է։ Ոչ մեկը չգիտի աշխարհում, ժողովուրդ ջան, բայց փաստ է, որ կա շանս, որ էս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը, հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։