Ինչու՞ Արմեն Ամիրյանը չկատարեց խոստումը․ նախարարի պատասխանը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս նախորդ տարվա ավարտին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գրքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը մեծացնելու նպատակով  նախարարության նախաձեռնությամբ  2017-ին հայկական եթերում նոր հաղորդաշար էր  մեկնարկելու։

«Դեռ պարզ չէ, թե որ ալիքով է ցուցադրվելու հաղորդաշարը: Հաղորդմանը կմասնակցեն հինգ հրատարակիչ, երեսուն մտավորական և տասնհինգ գրող: Յուրաքանչյուր գրող մեկ ստեղծագործություն կներկայացնի»,- նշել էր նախարարը։

Նրա խոսքով` բաց քվեարկության արդյունքում հրատարակիչները  պետք է ընտրեին ընդամենը հինգ ստեղծագործություն, ևս հինգ գործ  էլ պետք է ընտրեին մտավորականության ներկայացուցիչները:  Տվյալ ստեղծագործությունները պետք է  հրատարակվեին գրահրատարակչությանն աջակցության ծրագրով: Արմեն Ամիրյանի կարծիքով, հաղորդման առավելությունը պետք է լիներ  այն,  որ գիրքը դեռ չհրատարակված՝ հայտնվելու էր հեռուստադիտողի, ընթերցողի ուշադրության կենտրոնում: «Դերասանների օգնությամբ հեղինակների գործերն ավելի տպավորիչ կներկայացվեն հեռուստադիտողներին»,- ասել էր նախարարը։

Արմեն Ամիրյանի այս հայտարարությունից անցել է մոտ մեկ տարի, սակայն հայկական եթերում ոչ մի նման հաղորդում չի հայտնվել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ այդքան մանրակրկիտ կերպով պլանավորած ծրագիրն ինչո՞ւ կյանքի չկոչվեց։ Եթե դրա իրականացումը կասկածի տակ էր, ինչո՞ւ էր նախարարը այդքան վստահ խոսում առաջիկա անելիքների մասին։

Factor.am-ը դիմել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ ստանալու մեզ հուզող հարցերի պատասխանները։   Մեր հարցմանն ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ նշյալ հեռուստատեսային ձևաչափը փոխվել է․ «Պատճառն այն էր, որ հայաստանցի բազմաթիվ գրողներ իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ տարբերակին, և որոշվեց նույն ձևաչափն իրականացնել փառատոնի տեսքով»։

Արմեն Ամիրյանը նշել է, որ խոսքը «Գրքի երևանյան փառատոնի» (Yerevan Book Fest) մասին է։ Այն անցկացվելու է նոյեմբերի 24-ից 26-ը՝ Հանրապետության հրապարակում (ԱԳՆ-ի նախկին շենք)։ Գերատեսչությունը մրցույթի մասնակցության 132 հայտ է ստացել։

Իսկ թե եռօրյա փառատոնը որքանով կփոխարինի հաղորդաշարին, որը, ենթադրվում է, պետք է պարբերական բնույթ կրեր, ցույց կտա ժամանակը։

Աննա Բաբաջանյան