Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք «ցավեցնում են» Միքայել Մինասյանին. Արմեն Մարտիրոսյան

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

Factor.am-ը զրուցել է  «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ

-Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն օրերս ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով հարցին, թե ինչու նախկինում չի բարձրաձայնել, իր ձևակերպմամբ, «Փաշինյանի առաջարկած գործարքի» մասին, ասաց,  որ նախկինում մարդիկ պատրաստ չէին լսել իրականությունը, մինչդեռ հիմա արդեն պատրաստ են։  Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ եք կարծում,  իսկապե՞ս   այսօր մթնոլորտը փոխվել է,  և այն էլ՝ այնպես, որ հանրությունը պատրաստ է լսել  Միքայել Մինասյանի ներկայացրած «իրականությունը»։

-Միքայել Մինասյանը  հավանաբար  տեսել է, որ այս իշխանությունն անում է սխալներ և այդ սխալները դժգոհություն են առաջացնում ինչ-որ մարդկանց մոտ։ Այդ սխալների մի զգալի մասն էլ արդյունք է այն բանի, որ իշխանությունը կադրային քաղաքականության հարցում տապալվել է,  ու դրա ֆոնին Մինասյանը փորձում է օգտվել այդ սխալներից:  Բայց նշածս խնդիրները չունի միայն չաշխատող իշխանությունը: Ի վերջո, Մինասյանը խոսեց, և մարդիկ առաջին անգամ հասկացան, թե ով է ինքը: Չէ՞ որ մարդն այն է, ինչ խոսում է:  Ամեն դեպքում, Միքայել Մինասյանը՝ որպես  ՀՀ քաղաքացի, իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը. հեղափոխությունը նաև հենց դրա համար է արվել, որ ամեն ոք ազատ արտահայտվի: Այլ հարց է, որ Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք «ցավեցնում են» Միքայել Մինասյանին:

-Հանրության մոտ դժգոհություն առաջացրած որոշումների հետ կապված․ այս օրերին, երբ կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ ավելանում է, արդյոք տեղի՞ն էր պարետի կողմից սահմանափակումների մեղմացումը:  Փաստորեն, ստացվում է այնպես, որ տնտեսական գործոնն ավելի՞  է կարևորվում, քան մարդկային կյանքը:

-Ոչ, համամիտ չեմ: Տնտեսական գործունեության նպատակը հենց մարդկանց ապրեցնելն է: Տնտեսական գործունեության արդյունքում է, որ մարդիկ կարողանում են ուտել և սովից չմեռնել, բուժվել ու չմեռնել, անվտանգություն ապահովել ու չմեռնել: Որպեսզի հայաստանցիները չմեռնեն,  պետք է աշխատեն:

Զարգացած երկրներից Գերմանիան հիմնավորում է, որ իրենց երկրում մարդկանց  մահացության թիվը 2020 թվականի վերջում կազմելու է մոտավորապես այնքան, որքան   2019-ի վերջում էր: Խնդիրը մահերի քանակի մեջ չէ: Խնդիրն այն է, որ բժշկական հաստատությունները կարողանան բոլոր հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերել: Երկամսյա դադարի շնորհիվ  մեր բժշկական հիմնարկները կարողացան կադրերի և սարքերի  խնդիր լուծել, մարդիկ էլ սկսեցին ադապտացվել նոր պայմաններին, հիգիենայի կանոններին հետևելուն: Վիրուսը փոխեց բոլորիս:

-Ի դեպ, հրատարակչություններն այս օրերին որքանո՞վ են տուժում, ի՞նչ կարող է  անել պետությունը նրանց համար:

-Ամենակարևոր  բանը, որ պետությունը կարող է անել՝ չխանգարելն է: ԿԳՄՍ նախարարությունը որոշել է բացել պետական հրատարակչություն: Դա նույնն է, թե Էկոնոմիկայի նախարարությունը բացի պետական սուպերմարկետ: Ու քանի որ պետական ռեսուրսներն անհամեմատ մեծ են, որոնք ձևավորվում են իմ և ձեր հարկերից, պետական կառույցը, անշուշտ, կտապալի, իսկ այս դժվարին օրերին նույնիսկ կոչնչացնի մասնավորներին: Պետության  ֆունկցիան է քաղաքացու համար գիրք առնելը, ոչ թե հրատարակչությանը փող տալը: Փողը պետք է ծառայի ՀՀ քաղաքացուն, ոչ թե որևէ ձեռնարկության կամ հասարակական կազմակերպության:  Հաճախ կառավարությունը չի լսում մասնագետներին և հաշվի չի առնում այլ երկրների փորձը:

Աննա Բաբաջանյան