Գյումրիի բուհերի քիչ թվով ուսանողներ Կառավարությունից վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան

Լուրեր

20.01.2026 | 19:33
Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կատարել Mariner լցանավի անձնակազմից երկու ռուսներին ազատ արձակելու խոստումը
20.01.2026 | 19:21
Դավթաշենում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել
20.01.2026 | 19:10
Չեռնոբիլի ատոմակայանն անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից ռուսական հարձակումից հետո. ՄԱԳԱՏԷ
20.01.2026 | 19:00
ԱՄՆ-ն կարող է զորքով մտնել Գրենլանդիա․ Եվրոպան բավարար ուժ չունի դիմադրելու․ Վարդան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:53
Հայաստանը՝ Թրամփի «Խաղաղության խորհրդում»․ մշտական անդամ դառնալու գինը 1 մլրդ դոլար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:49
Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է լոբբիստական ​​խմբերի, հատուկ ուժերի կողմից. Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից
20.01.2026 | 18:41
ՀՀ ԱՀԾ-ն ՀԱՊԿ անդամ պետություններին կոչ է անում հետևություններ անել
20.01.2026 | 18:35
Դժբախտ դեպք Գորիսում․ սահնակով արգելապատնեշին բախված 17-ամյա տղան մահացել է
20.01.2026 | 18:29
«Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ենթադրյալ ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20.01.2026 | 18:27
«Կրասնոդարի» մարզիչ․ Չէի ցանկանա, որ Սպերցյանը տեղափոխվեր «Սաութհեմփթոն»
20.01.2026 | 18:22
Չեմ զարմանա, որ իմանամ՝ ընդդիմությունը հերթ է կանգնում Ադրբեջանից բերված բենզին լցնելու․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:18
Ուզում ենք դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից ձերբազատվել, ո՞վ է ասել, որ երեկոյան ժամը 21-ին չի կարող դպրոցում ինչ-որ միջոցառում լինել․ Փաշինյան
20.01.2026 | 18:10
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով կհասնենք հավերժական ​​խաղաղության Կովկասում. սա է մեր նպատակը. Ալիև
20.01.2026 | 18:00
Ալեն Սիմոնյանը խոստացել է «փակել» ՀՅԴ-ի էջը // Լավրովը խոսել է ՀՀ-ի նկատմամբ ԵՄ «ճնշումների» մասին․ ԼՈՒՐԵՐ
20.01.2026 | 17:55
Գարեգին Բ-ն պաշտոնանկ արեց իր հրաժարականը պահանջող ևս մեկ բարձրաստիճան հոգևորականի
Բոլորը

Կառավարությունը վերջին նիստում հաստատեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը, որի շրջանակում աջակցություն կցուցաբերվի ուսանողներին։

Ծրագրի համաձայն՝ պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավելի ՄՈԳ ունեցող ու ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակակի ուսման վարձը Կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ Միաժամանակ, 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով, 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն, այդ թվում՝ պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն՝ վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։

Կառավարության այս ծրագրից կօգտվեն նաև Հայաստանի ամենաղքատ՝ Շիրակի մարզի, մասնավորապես՝ Գյումրիի ուսանողները: Վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում, սակայն, շատ քչերը կստանան, քանի 90 և ավելի ՄՈԳ ունեցողների մեծ մասը սովորում է անվճար: Սա առաջացրել է ուսանողների դժգոհությունը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պարագայում, օրինակ, ընդամենը 15 ուսանողի վարձավճարը կփոխհատուցվի Կառավարության կողմից։

«Ամբողջ բուհի մասնաճյուղից 15 հոգի կարող է օգտվել ծրագրից։ Խոսքը 90-ից բարձր ՄՈԳ ունեցողների մասին է, որոնք կա՛մ ավարտական կուրսում են, կա՛մ մնացած կուրսերում։ Ավարտականներինը ամբողջովին կփոխանցվի, մյուսներինը՝ 75 տոկոս»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սուքիաս Ավետիսյանը։

Նա հավելեց, որ բուհի ուսանողների ընդհանուր թվի 4 տոկոսը կօգտվի ծրագրից։

«Ուսանողների թիվը քիչ է ստացվում, չնայած բուհն էլ իր հերթին ունի համապատասխան զեղչերի հնարավորություն, Կառավարությունն էլ զեղչեր արել է, որոնք կապ չեն ունեցել այս ճգնաժամի հետ։ Որքան հասկանում եմ՝ բոլոր տեղերում մոտավորապես նույն տոկոսի սահմաններում է։ Այն ուսանողները, որոնք կուտակային ՄՈԳ-ով 90-ից ավելի առաջադիմություն ունեն, գրեթե բոլոր բուհերում, ինչքան հետաքրքրվել եմ, տատանվում են 4-6 տոկոսի սահմանում, առավելագույնը կարող է լինել 7 տոկոս»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Բուհն էլ իր հերթին, ստեղծված իրավիճակից ելնելով, ուսանողներին չի ստիպում ուսման վարձերն անհապաղ վճարել։

«Մենք մինչև քննությունների սկիզբը ժամանակ ունենք, այնպես չէ, որ ստիպում ենք վարձերը մուծել, թողել ենք մինչև քննությունների սկիզբը: Տեսնենք՝ ինչ վիճակ կլինի, հետո արդեն կտեսնենք, հնարավոր է՝ լրացուցիչ ծրագրեր լինեն։ Եթե ոչ, մայր բուհի ղեկավարության հետ կքննարկենք, կհասկանանք, թե ինչ զիջումների կարող ենք գնալ»,- ասաց Ավետիսյանը։

Շիրակի պետական համալսարանից էլ բակալավրիատի ու մագիստրատուրայի՝ 90 և ավելի ՄՈԳ ունեցող 150 ուսանող կօգտվի ծրագրից։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

Արտակարգ դրության ու առկա սահմանափակումների պատճառով շատերն այսօր սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ են կանգնել, սակայն, ըստ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի, չեն կարող  ուսանողների վարձերի վճարումը համատարած հետաձգել, քանի որ բուհի համար դա լուրջ խնդիրներ կստեղծի։

«Եթե բոլորի վարձավճարները հետաձգենք, դա վատ հետևանքներ կունենա, որովհետև հիմնադրամի ֆինանսավորման մի մասը վարձավճարներից է ձևավորվում, մյուսը՝ պետպատվերի շրջանակում։ Եթե մենք փորձենք բոլորինը հետաձգել, բուհը գործունեության տեսակետից լուրջ պրոբլեմի առաջ կկանգնի։ Այսօր դասախոսները պարտաճանաչ կերպով իրենց աշխատանքը կատարում են, հեռավար դասընթացները գնում են, և այդ մարդկանց աշխատավարձ չվճարել հնարավոր չէ։ Դրա համար պիտի ուսանողներն իրենց պայմանագրային պարտականությունները կատարեն։ Հատկապես, որ Կառավարության փաթեթով հնարավորություն է տրվում շատ ցածր տոկոսով վարկեր ձևակերպել»,- ասաց Երվանդ Սերոբյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ուսանողների վարձերի վճարման ժամկետները ձևակերպված են պայմանագրով։ Նախարարի կոչից հետո էլ բուհում ժամկետներին չեն նայում, փորձում են ուսանողներին ընդառաջել՝ տարբեր լուծումներ գտնելով։

«Մենք հասկանում ենք, ընդառաջ ենք գնում, ոչ մի ժամկետի ուշադրություն չենք դարձնում: Հասկանում ենք՝ մարդիկ ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրներ կարող են ունենալ, բայց հիմա բոլոր ուսանողները հնարավորություն ունեն վարկ ստանալ: Հիմա մենք աշխատոմ ենք նաև տարբեր բարերարների, կազմակերպությունների հետ, փորձում ենք օգնել ուսանողներին, որ վարձերը վճարեն»,- եզրափակեց Երվանդ Սերոբյանը։

Էմմա Չոբանյան