Ոստիկանությունը բիրտ ձևով միջամտել է լրատվամիջոցների աշխատանքին՝ պարտադրելով նյութեր հեռացնել․ Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«2020 թվականի առաջին եռամսյակը լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան է եղել՝ պայմանավորված առավելապես երկու գործոնով՝ սահմանադրական հանրաքվեի քարոզչություն ու արտակարգ դրության օրերին խոսքի ազատության սահմանափակումներ»,- հայտարարում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն՝ ներկայացնելով «ԽԱՊԿ-ի 2020թ. 1-ին եռամսյակի (հունվար-մարտ) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Նրա նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ արտակարգ դրության որոշման մեջ լրատվամիջոցներին վերաբերող դրույթները լայն և կամայական գործելու հնարավորություն է տվել պետական մարմիններին:

«Իրագործողը Ոստիկանությունն էր, որը բիրտ կերպով միջամտում էր լրատվամիջոցների գործունեությանը՝ պարտադրելով հեռացնել նյութեր, զգուշորեն աշխատել՝ խուճապածին նյութեր չհրապարակելու համար։ Մինչդեռ ոչ մեկին հայտնի չէր՝ ինչը կարող էր խուճապ առաջացնել։ Ճնշումների 50 դեպք է արձանագրվել»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Այս ընթացքում, ըստ նրա, ԱԺ-ի ու Կառավարության կողմից լրատվական ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ են եղել, որոնք ընդունելի չեն եղել։ Մասնավորապես, Աշոտ Մելիքյանին մտահոգել է «Քրեական օրենսգրքի» սուտ մատնության հոդվածը, որով խիստ մոտեցումներ են կիրառվում, ընդհուպ մինչև ազատազրկում։

Բացի այդ, նա անընդունելի է համարում Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունքի տրամադրումը․ «Հանրային հեռուստաընկերությունը կարող է գովազդ հեռարձակել, չնայած որ ունի պետական մեծ ֆինանսավորում։ Սա անարդար պայմաններ է ստեղծում հեռարձակման ոլորտում մրցակցության առումով»։

Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, որ «Սարի թաղի» ու «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ տուժել են շուրջ 40 լրագրողներ, ունեն տուժողի կարգավիճակ, սակայն քրեական գործերը առաջ չեն գնում ՀՔԾ-ում․ «Այս գործերը հիշեցնում են պինգպոնգ խաղը՝ մեկ կասեցնում, հետո՝ վերսկսում են քննությունը, այսինքն՝ նախաքննությունը առաջ չի գնում, և նոր մեղադրյալներ ու կասկածյալներ ի հայտ չեն գալիս։ Սա է մտահոգիչ»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը չի շրջանցում վարչապետ Փաշինյանի՝ լրատվամիջոցների հասցեին վերջերս արած հայտարարությունների թեման։ Կարծում է՝ օգտագործվող բառապաշարը հարիր չէ իր պաշտոնին և պետք է վերանայվի․ «Ինչ վեարբերվում է բերված տոկոսներին՝ նախկին իշխանություններից փող վերցնելու վերաբերյալ, կարծում եմ՝ աչքաչափով բերված թվեր են և նույնպես հայտնի է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ ֆինանսավորումներ են ստացել նախորդ իշխանությունների ժամանակ նաև տարբեր պետական ատյաններից։ Դրանք եղել են պայմանագրերի հիման վրա, ուղիղ ֆինանսավորում և հայտնի չէր՝ որոնք են չափանիշները, որ պետական մարմինները հենց այդ լրատվամիջոցներին էին ֆինանավորում։ Այսպիսի ֆինանասավորում իրականացրել է Երևանի քաղաքապետարանը, Սփյուռքի ու Մշակույթի նախարարությունները։ Մեծ գաղտնիք չէ, որ բազմաթիվ լրատվամիջոցներ ստացել են գումարներ պետական ատյաններից, դա նշանակում է, որ դու չես կարող քննադատորեն լուսաբանել այդ մարմինների գործունեությունը։ Իհարկե, բազում խոսակցություններ էին գնում այլ ֆինանսավորումների մասին ևս»։

Ըստ Մելիքյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց հանրային խոսքում լինեն ճշգրիտ։