ՊՆ-ի վիճահարույց առաջարկը չի ընդունվել. ո՞րն էր արտահերթ նիստ անելու նպատակը

Լուրեր

10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
Բոլորը

Թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, ինչպես տեղեկացրել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, պետք է տեղի ունենար նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, այդուհանդերձ, նշանակված ժամից՝ 18:00-ից երեք ժամ անց, արտահերթ նիստ անցկացվեց:

Արտահերթ նիստին ներկա էին  հանձնաժողովի ՀՀԿ-ական  անդամները՝ բացի Կորյուն Նահապետյանից,  և ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյանը: Ավելի վաղ՝ այսօր նախատեսված ժամին չէին ներկայացել ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը, բացակա էր նաև հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Ներկա էին ընդդիմադիր «Ելք» դաշինքից Սասուն Միքայելյանը, ինչպես նաև Արտակ Զեյնալյանը, որը մասնակցել էր նիստի օրակարգում ներառված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագծի մշակմանը:

Մոտ կես ժամ սպասելուց հետո Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ նիստը հետաձգվում է քվորում չլինելու պատճառով, սակայն պարզվեց լրագրողների, ընդդիմադիր պատգամավորների, ինչպես նաև դրսում դասադուլ իրականացնող ուսանողների հեռանալուց հետո որոշեցին արտահերթ կերպով նիստ գումարել:

Արտահերթ նիստում արդեն Միհրան Պողոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը «բերման էին ենթարկվել», սակայն Կորյուն Նահապետյանը՝ ոչ:  Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ուսանողները հորդորում էին իրենց հնարավորություն ընձեռել մասնակցել նիստին և առաջարկներ ներկայացնել, բայց Ալիկ Սարգսյանը, որը նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի բացակայության պայմաններում, ասաց՝ ԱԺ կանոնակարգն արգելում է ուսանողներին ներս թողնել:

«Ելք»-ից Արտակ Զեյնալյանը, սակայն, հիշեցրեց օրինակներ, երբ նիստերին բացի օրենքով սահմանված անձանցից այլ քաղաքացիներ ևս մասնակցել են: Ապա ընդդիմադիր պատգամավորը խոստացավ երկուշաբթի փորձել դասադուլ հայտարարած ուսանողների համար հնարավորություն ստեղծել հանձնաժողովի նիստին մասնակցելու:

Հավելենք, որ նիստում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը:

Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: Պաշտպանության նախարարությունը ևս առաջարկներ էր արել, մասնավորապես՝ առաջարկվում էր 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար ֆինանսական փոխհատուցումը վերացնել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել և բարձրացնել գումարի շեմը՝  յուրաքանչյուր զորակոչի համար սահմանված 30 հազարից հասցնելով 500 հազար դրամի:

ՊՆ-ի առաջարկները, սական, մերժվեցին, մասամբ բավարարվեց գումարի շեմը բարձրացնելու առաջարկը: Օրենքի համահեղինակ և զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ լրամշակված տարբերակում առաջարկում են, որ մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը բոլոր նրանք, ում 27 տարին կլրանա, կարողանան 200 հազար դրամ վճարելով ամեն զորակոչի համար, ազատվել հետապնդումից ու վերադառնալ հայրենիք: Օրակարգում ընդգրկված երեք հարցերն էլ դրական եզրակացություն ստացան և կներկայացվեն եկող շաբաթ կայանալիք լիագումար նիստում:

 

Շողիկ Գալստյան