Ցեղասպանությունից 105 տարի անց․ ինչպե՞ս են հարցին վերաբերվում տարբեր երկրներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.03.2026 | 18:41
Կանանց Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
16.03.2026 | 18:33
Telegram-ը գործնականում դադարել է աշխատել Ռուսաստանում
16.03.2026 | 18:27
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը
ապօրինի գույք
16.03.2026 | 18:25
10 տարվա վաղեմության ժամկետ․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կփոխվի
16.03.2026 | 18:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
16.03.2026 | 18:10
Մի քանի երկրներ մերժեցին Թրամփին // Դատավոր և փաստաբան Ալեքսանյանները մեղավոր ճանաչվեցին․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 18:02
Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.03.2026 | 17:51
Իրանի նոր առաջնորդը միացված է արհեստական ​​շնչառության սարքին. The Sun
16.03.2026 | 17:38
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը չպետք է լինի ՆԱՏՕ-ի առաքելություն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
16.03.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյանն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում
16.03.2026 | 17:21
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները. ավարտվել է MITT 2026 ցուցահանդեսը
16.03.2026 | 17:09
Փաշինյանին միացած արքեպիսկոպոսը հրաժարվել է թեմի առաջնորդ լինելուց
16.03.2026 | 17:03
Անտառապետը, ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 105.000 դրամ  կաշառք է պահանջել․ ՀԿԿ
16.03.2026 | 16:54
Ամուսինները հարկադրել են քաղաքացուն անդամակցել «Մեր ձևով» կուսակցությանը, ապա հունիսի 7-ին քվեարկել նրանց թեկնածուի օգտին, հակառակ դեպքում սպառնացել են բնակարանը պայթեցնել․ ՔԿ
16.03.2026 | 16:46
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնական Թամար Պետրոսյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին
Բոլորը

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Հայաստանում մի քանի րոպեով մարեցին լույսերը։ Ծիծեռնակաբերդի բարձունքից դեպի երկինք հառնող լույսը խորհրդանշեց լուսավառ ոգեկոչման արարողության սկիզբը։ Հուշահամալիրի մուտքն արդեն մի քանի օր է՝ փակ է։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով՝ անմեղ զոհերի հիշատակն այս տարի ամեն մեկն իր տանից հարգեց՝ պատշգամբից ու պատուհանից լույս վառելով։

Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ Ցեղասպանությունից 105 տարի անց։ Ո՞ր երկրներն են մինչ օրս պաշտոնապես ընդունել այն, և որ երկրներում են դեռ խուսափում «ցեղասպանություն» բառն արտաբերելուց։

Այսպես, Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած և դատապարտած երկիրն Ուրուգվայն է․ 1965-ի ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեցին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը։

Հետագայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր ու որոշումներ են ընդունվել շուրջ 32 երկրում։ Կիպրոսում, Հունաստանում, Սլովակիայում և Շվեյցարիայում էլ գոյություն ունեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ։

Նախորդ տարին կարևոր էր Միացյալ Նահանգների կողմից հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը, իսկ ավելի ուշ՝ Սենատը, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով համապատասխան բանաձևեր: Բացի այդ, 1915-ի ոճրագործությունը ճանաչեց ամերիկյան 49-րդ նահանգը՝ Ալաբաման։ Այսպիսով, այժմ ԱՄՆ-ում կա միայն մեկ նահանգ, որը մինչ օրս չի ընդունում 1915-ին տեղի ունեցածը․ Միսիսիպին։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ նախագահը։ Նա նշել է․ «Բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր և իրենց ներդրումն ունեցել մեր երկրում»։

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասում է․ ԱՄՆ-ի ընդունած բանաձևերը, թեպետ, Թուրքիայի համար պարտադրող որոշումներ չեն, սակայն պակաս կարևոր չեն։ «Սիմվոլիկ և, ազդեցության առումով, կարևոր քայլեր էին։ Պետք չէ դրանք գերագնահատել, բայց պետք չէ նաև թերագնահատել։ Ինչ վերաբերում է Թուրքիայի վրա ազդեցություն թողնելուն, ապա սա այլ է, որովհետև մենք եթե նայենք, թե ինչպես է իրեն պահում Թուրքիան վերջին ժամանակահատվածում, ապա որևէ հուսադրող բան չենք տեսնում»,- ասում է Անուշ Հովհաննիսյանը։

Թուրքագետը կարևորում է հատկապես նախորդ տարի Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին որոշման ընդունումը։ «Լիբանանից հետո արաբական երկրներից Սիրիան երկրորդն էր և շատ կարևոր է, որ արաբական և մուսուլմանական աշխարհում նույնպես Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է»,- ասում է թուրքագետը։

Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նաև Ֆրանսիայում։ Նախորդ տարի համապատասխան որոշման մասին հայտարարեց նախագահ Էմանուել Մակրոնը։ Այսօր Հայաստանի նախագահին ուղղված նամակում Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը և որ կորոնավիրուսի պատճառով այս տարի ապրիլի 24-ը Փարիզում նշվելու է սեղմ արարողությամբ, կառավարության անդամների ներկայությամբ։

Ուկրաինայում, որտեղ մինչ օրս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, արտգործնախարարությունը պատգամավորներին կոչ է արել ապրիլի 24-ին զերծ մնալ հայ համայնքի կազմակերպած միջոցառումներից, ինչպես նաև հրապարակային հայտարարություններում չօգտագործել «ցեղասպանություն» բառը: Երկրի փոխարտգործնախարը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է․ «Մեր երկրի մոտեցումն այս հարցում անփոփոխ է` Ուկրաինան չի ճանաչում «Հայոց ցեղասպանությունը»:

Այս հայտարարությունն այժմ ոգևորությամբ տարածում է ադրբեջանական մամուլը՝ գրելով, որ Ուկրաինան չի ճանաչում հայերի «այսպես կոչված, չակերտավոր ցեղասպանությունը»։

Հետաքրքիր է, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի կողմից նման հայտարարություն է արվում այն բանից հետո, երբ փետրվարին Թուրքիայի նախագահ Էրդողանն Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկրին 50 մլն դոլարի ռազմական օգնություն է խոստացել։

Ուկրաինայի՝ «ցեղասպանություն» բառից խուսափելու ֆոնին՝ Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետը տեղի հայ համայնքին դիմելիս օգտագործել է «Մեծ Եղեռն» բառակապակցությունը և ասել, որ սգում է ցեղասպանության զոհերի համար։

Հիշեցնենք՝ Կանադայի Սենատը 2002-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը։

Հիշեցնենք՝ Մեծ Եղեռնի 100-ամյակին՝ 2015-ին, կուսակացությունն ընդունել էր «Հայոց ցեղասպանությունն ու եվրոպական արժեքները» խորագրով բանաձև։ Ավստրալիայում էլ երկրի քաղաքական առաջնորդներն այսօր որոշել են տեսաուղերձի միջոցով հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։ Ավստրալիայի ժամանակով 19։30-ին տեղի քաղաքական գործիչները համերաշխության տեսաուղերձներ կհնչեցնեն։

Այսօր առաջին անգամ Ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերով քաղաքացիներին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մենք այսօր հայտարարում ենք․ հիշում ենք և պահանջում։ Ընդ որում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլ համամարդկային օրակարգի հարց»։

Այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին․ այս խոսքերով էլ քաղաքացիներին դիմել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Ինչպես վարչապետն ու նախագահը, այնպես էլ կառավարության անդամներից շատերն առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Կորոնավիրուսի պատճառով տանը մնացող քաղաքացիների փոխարեն այս տարի կառավարությունը 105 հազար ծաղիկ է խոնարհել անմար կրակի մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան