Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալ Է. Գրիգորյանի մահվան մանրամասները թաքցնում են նրա հարազատներից

Լուրեր

14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացավ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը։ Նրա հայրը՝ Գարեգին Գրիգորյանը, մինչ օրս չի կարողանում որդու մահվան վերաբերյալ իրեն հետաքրքրող տեղեկությունները և փաստաթղթերը ստանալ։

«Ես շատ գրագետ, բժիշկ տղա եմ ունեցել։ Ես չեմ կարող հանգիստ նստել։ Կարծում եմ, որ միտումնավոր չեն սպանել որդուս, բայց նրա մահը հանցավոր անփութության հետևանք է եղել», – ասում է դատապարտյալի հայրը։

Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ընտանիքի կյանքը շրջվել է։ Գարեգին Գրիգորյանը «Արմենիկում» կենտրոնի գլխավոր բժիշկն է եղել։ Դեպքից հետո նրան և նրա բոլոր հարազատներին ազատել են աշխատանքից։ «Մենք ստիպված էինք 15 օրորվ տանից փախչել, մեր բակում ավտոմատավորներ էին շրջում։ Երեխեքս փոքր, ես նենց բաներ եմ տեսել, որ թշնամուս չեմ ցանկանա», – հիշում է հայրը։

Որդու մահվան հանգամանքները պարզելու նրա ջանքերը բախվում են, նրան անգամ չեն հայտնում շտապօգնության բժշկի անունը, որն այցելել է որդուն։ Մինչդեռ նա բժշկի հետ կարևոր հարցի շուրջ էր ուզում խոսել։ Էդուարդ Գրիգորյանի մահվան գիշերը հայրը բերդից տեղեկացել էր, որ որդին այդ գիշեր երկու անգամ է սրտի նոպա ունեցել և երկու անգամ շտապօգնության բժիշկ է եկել նրա մոտ։

«Առաջին անգամ դա տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 12-ից- 01-ի սահմաններում։ Բժիշկները «ԷԿԳ» են արել, ճնշումն են չափել, սրսկումներ են արել, ասել են՝ հեսա կգանք տանենք, գնացել են ու չեն եկել։ Հետո որդիս վատացել է։ Նման վիճակում կամ կարդիոբրիգադ են կանչում, կամ անմիջապես հոսպիտալացնում են։ Ոչ նա են արել, ոչ՝ նա։ Ես 25 տարի առողջապահության համակարգում եմ աշխատել, ես գիտեմ, ինչ է կատարվել։ Կամ չեն թողել, որ տղայիս տանեն, կամ, ինչը քիչ հավանական է, բժշկի խելքը չի հասել, և նա իր իրավունքները չի իմացել։ Եթե ձեր տանը հիվանդ է լինում, ասում են՝ պետք է տանենք հիվանդանոց ու դուք թույլ չեք տալիս տանեն, ձեզանից թուղթ են վերցնում, որ դուք հրաժարվել եք։ Եթե բերդի պետը չի թողել, թող ստորագրել տային, որ իմանայինք՝ բերդի աշխատողները չեն թողել», – գանգատվում է Գարեգին Գրիգորյանը։

Այսօր նա factor.am-ի հետ այցելեց շտապօգնության «Էրեբունի» մասնաճյուղ՝ որդու բժշկի հետ զրուցելու համար: Շտապօգնության թիվ 4 ենթակայանի տնօրեն Եվգենիա Մխչյանի մոտ բարձրանալու համար Գարեգին Գրիգորյանը ստիպված եղավ նշել իր բոլոր պաշտոնները, որոնք զբաղեցրել է առողջապահության համակարգում։ Մխչյանը մեծ դժվարությամբ նրան ընդունեց, սակայն շտապօգնության բժիշկների անունները, կամ որևէ այլ տեղեկություն չհայտնեց։

«Որպես ի՞նչ եք ուզում իմանալ, ես ցավում եմ ու ցավակցում եմ, բայց մենք չենք տալիս տեղեկություններ, եթե Ձեզ ինֆորմացիա է պետք, դիմեք մեր կենտրոն։ Կալանավայրը փակ հիմնարկ է, ես չեմ կարող հարցերի պատասխանել»,- ասաց Եվգենիա Մխչյանը։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը ևս խուսափեց նոյեմբերի 2-ի գիշերը շտապօգնության բժիշկների՝ ՔԿՀ այցելելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ տրամադրել և Գարեգին Գրիգորյանին ուղղորդեց քաղաքապետարան։ Մեր հարցերին պատասխանելուց շտապօգնության տնօրենը խուսափեց, պատճառաբանելով, որ լրագրողի հետ հանդիպում չի պլանավորել։

«Թագուհի Ստեփանյանը հաստատել է, որ այդ գիշեր շտապօգնության մեքենան երկու անգամ է գնացել «Նուբարաշեն» ՔԿՀ», – մեզ փոխանցեց Գարեգին Գրիգորյանը։

Նրա հարցին, թե ինչու առաջին անգամ, տեսնելով, որ հիվանդը սրտի կաթված ունի, նրան չեն տեղափոխել հիվանդանոց, Թագուհի Ստեփանյանը պատասխանել է, որ բժիշկն իրավունք ուներ չտանել հիվանդանոց, քանի որ հիվանդի վիճակը նրան բավարար է թվացել։ Գարեգին Գրիգորյանը մեզ հայտնեց, որ դիմելու է նաև քաղաքապետարան՝ որդու մահվան վերաբերյալ իրեն անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար, իսկ եթե այդկերպ էլ չստացվի՝ դիմելու է իրավապահ մարմինների։

Քրեակատարողական վարչությունից նույնպես խուսափում են լիարժեք տեղեկություններ տրամադրել Էդուարդ Գրիգորյանի կյանքի վերջին ժամերի վերաբերյալ։ Մեր հարցերը վարչությանը մնացին անպատասխան։

 

Սյուզան Սիմոնյան