ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի տակ առնվելուց հետո Թուրքիան կրճատում է ԵԽ-ին տրվող անդամավճարը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված նամակում տեղեկացրել է, որ Թուրքիան այլևս չի ցանկանում հանդիսանալ կառույցի գլխավոր դոնորներից մեկը:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ սա Թուրքիայի պատասխանն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից կրկին մոնիթորինգի տակ առնվելուն. փոխանցում է EH-ն:   

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017 թվականին ԵԽ-ի 455 մլն եվրոյանոց բյուջեին 33.8 մլն-ը փոխանցած Թուրքիան զգալիորեն կնվազեցնի անդամավճարը:  

ԵԽ գլխավոր քարտուղարն արդեն հաստատել է Թուրքիայի՝ մեծ դոնորի կարգավիճակից  սովորական դոնորի կարգավիճակ ստանձնելու մտադրությունը: Յագլանդը նշել է նաև, որ Թուրքիայի դիմումը ԵԽ-ի հանդեպ ստանձնած պարտականություններից հրաժարվելու կամ դրանք մասամբ կատարելու ազդանշան չի պարունակում: Յագլանդն ավելացրել է նաև, որ ԵԽ և հատկապես ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կարիք ունեն ամեն տեսակի ֆինանսական աջակցություն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին քվեարկության արդյունքում որոշում էր կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը: Առաջարկին կողմ էին քվեարկել ԵԽԽՎ տարբեր երկրների 113 պատվիրակ, դեմ` 45-ը, ձեռնպահ` 12-ը: Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի է ենթարկվել 1996-2004թթ.: 

ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել  է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ-ն մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: