Խմբագիրները Նիկոլ Փաշինյանից «ծախված» լրագրողների ցուցակ են ուզում. Կառավարությունից նշում են՝ եթե վարչապետը ցանկանա, կասի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սուր հայտարարությունն է արել՝ ուղղված լրատվամիջոցներին և լրագրողներին, ինչը մեդիադաշտում տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել: Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան ֆեյսուքյան ուղիղ եթերով Նիկոլ Փաշինյանն ասաց՝ լրագրողների և լրատվամիջոցների մեծ մասը նախկիններից փող է ստացել, իսկ հիմա կատաղած են, քանի որ այդ գումարներն այլևս չեն ստանում:

«2018-ից առաջ երբևէ նման բան չէր եղել. հիմա չեն վախենում, թե կխփեն, պատերի տակ կծեծեն: Նույնիսկ լրատվամիջոցների 90 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից փող է ստացել, և հիմա բոլորը կատաղած են, որ առաջ ստացել են, հիմա չեն ստանում կամ վախվխելով են ստանում: Ով օգտվել է փոխվելու շանսից, կմնա, ով չարաշահել է թավիշը, դուրս կշպրտվի, և դա կադրային ջարդ չի լինի, դա իրենց տրված շանսից չօգտվելն է»,- ասաց նա:

Factor.am-ի հետ զրույցում լրատվամիջոցների ղեկավարներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանը կարծում է, որ վարչապետը պետք է անուններ տա և անհասցե հայտարարություններ չանի, որպեսզի իրավաբանները զբաղվեն խնդրով:

«Գավառական հնարամտության ձև է՝ ասել 70 տոկոսն այսպիսին էին, մնացածն այլ կերպ էին, որ ով բողոքի, ասեն՝ քեզ նկատի չունեինք: Անուններ տվեք, և այդ դեպքում առարկայական կլինի խոսակցությունը»,- ասում է նա:

Նա նաև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի նման գործելաոճը միտված է քննադատներին հասարակության աչքին սևացնելուն, որոնց թվում են նաև լրագրողները:

«Քննադատողների հետ կապված անպայման ինչ-որ բան գտնվում է՝ կշտամբելու, ներկայացնելու, որ, իբր, բոլորը կա՛մ կաշառակեր են եղել, կա՛մ հարմարվող: Այս ֆոնին փորձել հրեշտակ երևալ՝ զուր փորձեր են: Ես կարծում եմ՝ փորձում է նախկին գործընկերների հաշվին ինքնահաստատվել, ցույց տալ, որ ինքն ավելի լավն է, իսկ մնացած բոլորը չգիտես ինչ են եղել»,- ասում է Աննա Իսրաելյանը:

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, որը նաև աշխատել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած և խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում, կարծում է, որ վարչապետի՝ լրագրողներին ուղղված խոսքերը հենց Փաշինյանի հիմնադրած թերթի մասին են:

«Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է՝ ինքն իր մասին է ասում, իր լրատվամիջոցի՝ ստեղծման օրից ծավալած գործունեության, նույնիսկ մեղմ է ասում, թե ինչպես է աշխատել: Եթե խոսացողն այլ վարչապետ լիներ, որը մեր կոլեգան չլիներ, ես այլ կերպ կարձագանքեի, բայց քանի որ ինքն է խոսում, ինքը դրա իրավունքը չունի: Նա չի եղել անբիծ կենասագրությամբ լրագրող: Նա կարծում է, որ իր սերնդակիցները իրեն չեն հիշեցնի բազմաթիվ դեպքերը»,- ասում է:

Սաթիկ Սեյրանյանը նաև հիշեցնում է 2004 թվականին Նիկոլ Փաշինյանի «Նիվա» մակնիշի մեքենայի հրկիզման դեպքը և ակնարկում, որ դա ևս Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ներկայացրած իրավիճակի շրջանակներում է եղել:

«Այդ ավտոմեքենայի դեպքով կարող եմ ասել, թող ինքը հիշի, թե այդ գործարարը, որի անունը ժամանակին տալիս էր որպես կատարող, իրենց միջև ինչ պայմանավորվածություն է խախտվել, և գործարարը նման քայլի գնաց, վառեց մեքենան»,- նշում է Սեյրանյանը:

Կառավարությունը վարչապետի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի: Հարցին՝ ովքե՞ր են «ծախված» լրագրողները, Նիկոլ Փաշինյանի խոսնակը փոխանցեց՝ եթե վարչապետը ցանկանա, անունները կտա:

«Վարչապետը եթե ցանկություն ունենա որևէ անուն տալ, ապա նա դա կանի: Այս պահին բավարարարվենք նրանով, որ վարչապետը երեկ իր հայտարարությունն արել է»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Անդրադառնալով խմբագիրների մտահոգություններին՝ Գևորգյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի հայտարարությունը ճնշում չէ մամուլի նկատմամբ:

«Սա մամուլի նկատմամբ ճնշում չէ, վարչապետը նշում է, թե նախկինում ինչպես է եղել, այդ ճնշումն ինչպես է արտահայտվում: Եթե հայտարարում են, որ դա ճնշում է մամուլի նկատմամբ, ինչպե՞ս է արտահայտվում: Բոլորը շարունակում են իրենց ազատ գործունեությունը, բոլորն ունեն ազատ խոսքի իրավունք, իրացնում են այդ իրավունքը: Որևէ մեկը հետապնդումների չի ենթարկվել, չի փակվել»,- ասաց նա:

Միաժամանակ, Մանե Գևորգյանը հրաժարվեց մեկնաբանել Սաթիկ Սեյրանյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ վարչապետի ընդհանրական հայտարարություններն արդարացված չի համարում, քանի որ թիրախավորվում են բոլոր լրատվամիջոցները:  Նա նաև ասում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտրած բառապաշարը հարիր չէ վարչապետին, շատ ավելի կիրթ պետք է արտահայտվել: Աշոտ Մելիքյանը Փաշինյանի հայտարարությունը որակեց շանտաժ. «Մեղադրանք է հնչում գրեթե բոլոր լրատվամիջոցների հասցեին, և մի մեղադրանք, որում ոչ բոլորն են մեղավոր»:

Միաժամանակ, ըստ Մելիքյանի, Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ նախկինների ժամանակ լրատվամիջոցները բաժանված են եղել ճամբարների՝ օգտվել են տարբեր քաղաքական ուժերի և պետական կառույցների ֆինասավորումից:

«Շատ ԶԼՄ-ներ օգտվում էին պետական միջոցներից, և դա, մեծ հաշվով, նորություն չի: Գիտենք, որ սփյուռքի, մշակույթի նախարարությունները և Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ լրատվամիջոցների ֆինանսավորել են՝ տարատեսակ պայմանագրերի հովանու ներքո: Սրա մասին բազմաթիվ հրապարակումներ եղան: Ես էլ ասում եմ, որ դա թափանցիկ չի եղել, չափորոշիչները հայտնի չեն եղել: Հանրությունը տեղյակ չի եղել, և եթե մի պետական մարմից դու գումար ես ստանում, բնականաբար, չես կարող քննադատաբար լուսաբանել: Այս ֆինանսավորումը թաքնված սիրաշահում էր լրատվամիջոցներին»,- ասում է ԽԱՊԿ ղեկավարը:

Իսկ արդյո՞ք առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի նախկիններից գումար ստացած և այժմ կատաղած լրագրողների անունները՝ դժվար է ասել: Այնուհանդերձ, ընդգծենք, որ նա հաճախակի է անանուն մեղադրանքներ հնչեցնում լրատվամիջոցներին ուղղված: Մասնավորապես, Կառավարության հունվարի 16-ի նիստին նա հայտարարել էր, որ ՀԸ-ներից մեկի լոգոյի փոխարեն կարելի է գրել «կոռուպցիա», իսկ ավելի վաղ մեկ այլ ՀԸ-ի մեղադրել էր հակապետական տեղեկություն հրապարակելու համար:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երեկ իր ուղիղ եթերի ժամանակ հայտատարեց, որ պետք է զբաղվեն Հայաստանում խոսքի ազատության հիմնահարցով։ Իսկ թե դա ինչ է նշանակում և ինչպես է դրսևորվելու՝ ժամանակը ցույց կտա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան