Ջալալ Հարությունյանն այցելել է մարտական դիրքեր

Լուրեր

30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ապրիլի 16-ին հերթական շրջայցն է կատարել հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքերում. այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

Միավորման և զորամասի հրամանատարության ուղեկցությամբ առաջնագիծ այցելության ընթացքում բանակի հրամանատարը զրուցել է դիրքապահների հետ, ծանոթացել վերջին շրջանում դիրքերում իրականացված ինժեներական կահավորման, կրակի վարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում տիրող օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Այնուհետև, ՊԲ հրամանատարը դիրքապահների մարտունակությունը, մարտական պատրաստվածությունն ու գործնական հմտությունները ստուգելու նպատակով, վերջիններիս առաջադրել է կոնկրետ իրավիճակներում մասնագիտական պարտականությունների կատարումից բխող անհրաժեշտ խնդիրներ, հետևել դրանց կատարման ընթացքին և նկատված թերացումները վերացնելու, ինչպես նաև զինծառայողների պատրաստության մակարդակը ավելի բարձրացնելու նպատակով տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: